Home
Խորհրդատվություն

Խորհրդատվություն

Հեռավար | Խորհրդատվություն

ՀՄԿ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման բաժնի և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման բաժնի մասնագետների կողմից խորհրդատվություն
Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետներին

ՀՄԿ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման բաժինների մասնագետների կողմից 2020թ.-ի ապրիլի 13-ից ի վեր իրականացվում են առցանց հեռավար խորհրդատվություններ ՀՀ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների համար:
Խորհրդատվության շրջանակներում քննարկվում են բազմաթիվ հարցեր՝ կապված գնահատման գործընթացի արդյունավետ կազմակերպման և առցանց մասնագիտական աջակցության տրամադրման հետ:

ՀՄԿ վերապատրաստման բաժնի մասնագետների կողմից խորհրդատվություն
Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետներին

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստման բաժնի մասնագետների կողմից իրականացվում են առցանց խորհրդատվություններ ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների համար՝ Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման գործընթացի վերաբերյալ:

ՀՄԿ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման բաժնի մասնագետների կողմից խորհրդատվություն
հանրակրթական ուսումնական հաստատությունների մասնագետներին

ՀՄ կենտրոնի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման բաժնի մասնագետները «Համընդհանուր ներառական կրթության ներդրման խնդիրներն ու մարտահրավերները» թեմայով առցանց (ZOOM հարթակով) խորհրդատվություն տրամադրեցին Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների բազմամասնագիտական թիմի անդամներին:
Խորհրդատվության շրջանակներում քննարկվեցին նաև ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին աջակցություն տրամադրելու տարբերակներին առնչվող հարցեր: