Home
Վերապատրաստում

Վերապատրաստում

Հեռավար | Վերապատրաստում

«Ներառական և հավասարապես որակյալ կրթություն բոլորի համար» թեմայով վերապատրաստման դասընթաց

Հունիսի 19-ին տեղի ունեցավ առցանց վերապատրաստման դասընթաց, որն իրակացվեց «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության ՀԿ-ի հիմնադիր և նախագահ Սուսաննա Թադևոսյանի կողմից՝ նախատեսված ՀՄԿ մասնագետների համար։

Դասընթացի թեման էր՝ «Ներառական և հավասարապես որակյալ կրթություն բոլորի համար»։

Արդյունավետ համագործակցությունը շարունակվում է:

«Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման համակարգը» և «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման համակարգը ՀՀ-ում. ԱՀԿ ՖՄԴ մոտեցումներ» թեմաներով վերապատրաստման դասընթաց

2020թ. հունիսի 16-ին և 17-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի Վերապատրաստման բաժնի մասնագետ Լ․Հակոբյանի կողմից իրականացվեցին առցանց վերապատրաստման դասընթացներ Գեղարքունիք մարզի ք․Գավառի թիվ 1 հատուկ դպրոցի մանկավարժական կազմի համար։

Դասընթացների թեմաներն էին՝ «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման համակարգը» և «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման համակարգը ՀՀ-ում. ԱՀԿ ՖՄԴ մոտեցումներ»։

Դասընթացները կրում են շարունակական բնույթ:

«Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման համակարգը» և «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման համակարգը ՀՀ-ում. ԱՀԿ ՖՄԴ մոտեցումներ» թեմաներով վերապատրաստման դասընթաց

2020թ. հունիսի 15-ին և 16-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի Վերապատրաստման բաժնի մասնագետ Ա.Գարեգինյանի կողմից իրականացվեցին առցանց վերապատրաստման դասընթացներ Կոտայքի մարզի ք․Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ /օժանդակ/ դպրոցի մանկավարժական կազմի համար։

Դասընթացների թեմաներն էին՝ «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման համակարգը» և «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման համակարգը ՀՀ-ում. ԱՀԿ ՖՄԴ մոտեցումներ»։

Դասընթացները կրում են շարունակական բնույթ:

«Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը դպրոցական մակարդակում» թեմայով վերապատրաստման դասընթաց

2020թ. մայիսի 8-ից Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստման բաժնի մասնագետների կողմից իրականացվում են Գեղարքունիքի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցչական համակազմի և մանկավարժահոգեբանական աջակցության խմբերի առցանց վերապատրաստումներ՝ «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը դպրոցական մակարդակում» թեմայով։

«Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը դպրոցական մակարդակում» թեմայով վերապատրաստման դասընթաց

2020թ. ապրիլի 28-ից Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստման բաժնի մասնագետների կողմից իրականացվում են Կոտայքի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցչական համակազմի և մանկավարժահոգեբանական աջակցության խմբերի առցանց վերապատրաստումներ՝ «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը դպրոցական մակարդակում» թեմայով։

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը դպրոցական մակարդակում» թեմայով
վերապատրաստման դասընթաց

Ապրիլի 10-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի Վերապատրաստման բաժնի մասնագետ Լ․Մարգարյանի կողմից իրականացվեց առցանց վերապատրաստման դասընթաց Վանաձորի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի և Ալավերդու մասնաճյուղի մասնագետների համար։

Դասընթացի թեման էր՝ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը դպրոցական մակարդակում»:

Դասընթացները կրելու են շարունակական բնույթ: