Home
Սոցիալական ծառայություն

Սոցիալական ծառայություն

Սոցիալական ծառայություն

Սոցիալական աշխատանքը որպես մասնագիտություն` միջնորդ է ծառայում մի գործընթացում, որտեղ անհատը և հասարակությունը ձգտում են օգնել իրար` բավարարելով ընդհանուր պահանջմունքները և փոխլրացնելով դրանք: Նրա միջնորդային մոտեցումը հիմնված է անձի և հասարակության շահերի նույնացման վրա:

Սոցիալական աշխատողը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում հանդիսանում է կապող օղակ ծնողի, երեխայի, բժշկի և բազմամասնագիտական թիմի միջև: Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի սոցիալական աշխատողը հայտնաբերում է երեխայի անձի կայացումը և սոցիալական ներառումը դժվարացնող պայմանները, օգնում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին՝ գնահատման և կրթության համար համարժեք պայմանների ստեղծման հարցում:

Սոցիալական աշխատողը կազմակերպում է գնահատման գործընթացը.

  • Մատուցում է խորհրդատվություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն դիմած կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողներին կամ օրինական ներկայացուցիչներին,
  • իրազեկում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին և նրանց ծնողներին (օրինական ներկայացուցիչներին) մանկավարժական, առողջապահական և սոցիալական կառույցներում իրենց իրավունքների մասին,
  • ձևավորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տվյալների բազա և օրենքով սահմանված կարգով այն կարող է տրամադրել համապատասխան շահագրգիռ կազմակերպություններին:

Սոցիալական աշխատողի գործառույթների մեջ են մտնում նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նկատմամբ դրական հասարակական կարծիքի ձևավորման, երեխայի ընտանիքում, դպրոցում և հասարակության մեջ բարոյահոգեբանական վիճակի բարելավման աշխատանքները: Սոցիալական աշխատողը կազմակերպում և վերահսկում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների զարգացման վերաբերյալ պարապմունքներ, կատարվում է քննարկում բազմամասնագիտական թիմի հետ, կազմվում է ժամանակացույց, դրվում նպատակներ և կցվում են համապատասխան մասնագետներ:

ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ