Home
Հատուկ մանկավարժական ծառայություն

Հատուկ մանկավարժական ծառայություն

Հատուկ մանկավարժական ծառայություն

Հատուկ մանկավարժության նպատակն է՝ մտավոր և ֆիզիկական զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների խնդիրների բացահայտումն ու հաղթահարումը:

Այն մեկնաբանվում է որպես օգնություն երեխային՝ հաղթահարելու ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական կարգավիճակի հետ կապված դժվարությունները, որոնք էլ առնչվում են ուսման մեջ առաջընթացին, միջանձնային հաղորդակցմանն ու մասնագիտական կողմնորոշմանը:

Հանրապետական մանկավարաժահոգեբանական կենտրոնում հատուկ մանկավարժության ծառայությունը կազմակերպվում է հետևյալ քայլերով.

  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մոտ այս կամ այն ֆունկցիայի խանգարման տեսակի և աստիճանի, կարողությունների, սահմանափակումների բացահայտում` դիտարկման և գնահատման միջոցով,
  • երեխաների զարգացման մոտալուտ գոտու կանխատեսում,
  • կրթության կազմակերպման համար համապատասխան ծրագրային, մեթոդական և այլ միջավայրային անհրաժեշտ հարմարեցումների իրականացում՝ կիրառելով հարմարեցված նյութեր և տեխնոլոգիաներ, ինչպես նաև՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տեսակի, ծավալների և տևողության որոշում, աջակցման ծառայությունների գրաֆիկի կազմում` հաշվի առնելով երեխաների կարողությունները, դասապրոցեսին մասնակցությունը:

Այսպիսով` Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հատուկ մանկավարժական ծառայության հիմնական նպատակն է՝ զարգացնող աշխատանքների պլանավորումը, կազմակերպումը և արդյունքների վերլուծության հիման վրա աջակցության տրամադրումը այն երեխայի համար, ով ունի կենսագործունեության և մասնակցության խնդիրներ, ինչը դժվարեցնում է նրա սոցիալիզացիան ու հարմարեցումը:

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հատուկ մանկավարժության ծառայություններ մատուցող մասնագետները սերտորեն համագործակցում են ծնողների, ուսուցիչների, ինչպես նաև՝ ուսումնական հաստատությունների և մանկավարժահոգեբանական աջակցության տարածքային կենտրոնների աջակցություն տրամադրող մասնագետների հետ` կազմակերպելով հանդիպումներ և քննարկումներ երեխայի առաջընթացի վերաբերյալ:

Հանրապետական մանկավարաժահոգեբանական կենտրոնում հատուկ մանկավարժության ծառայությունների մատուցումն իրականացվում է հետևյալ ուղղություններով՝ տիֆլոմանկավարժության, սուրդոմանկավարժության, օլիգոֆրենոմանկավարժության և լոգոպեդական ծառայություններ, որոնք մատուցվում են տեսողության, լսողության, մտավոր և խոսքի զարգացման խանգարումներ ունեցող երեխաներին: Հատուկ մանկավարժության ծառայությունները մշակում են զարգացման և արդյունավետ ուսուցման ուղիներ՝ հաշվի առնելով կրթության և դաստիարակության օրինաչափությունները:

ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ