Home
Հայտարարություն

Հայտարարություն

Հայտարարություն


Հարգելի գործընկերներ

Սույն թվականի փետրվարի 12-ից 14-ը, ժամը՝ 10:00-17:00 Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի կունենա «Հոգեբանական աջակցության սկզբունքներն ու առանձնահատկությունները հոգեբանական և զարգացման խնդիրների դեպքում» թեմայով եռօրյա վերապատրաստման դասընթաց՝ նախատեսված Երևանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների համար:

Վերապատրաստումը կվարի ՀՄԿ հոգեբան Լիլիթ Թովմասյանը

Սիրելի հոգեբան, Ձեր մասնակցությունն ու բարձր տրամադրությունը ցանկալի է և պարտադիր:

‼️ Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել:

‼️ Գրանցումն ավարտված է:

ՕՐԱԿԱՐԳ

Հայտարարությունների պահոց...

Սիրելի գործընկերներ և ծնողներ

Տեղեկացնում ենք, որ մասնակիցների առաջարկությամբ դեկտեմբերի 23-ին Ժամը՝ 14։00-17:00 Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի կունենա «Դեռահասների հետ հոգեբանական աշխատանքի կազմակերպում կոգնիտիվ վարքային հոգեթերապիայով» թեմայով սեմինարի շարունակությունը (2-րդ՝ գործնական մասը)։

Սեմինարավար՝ ՀՄԿ մասնագետ Սոնյա Հակոբյան

Միանալ կարող են բոլոր ցանկացողները՝ նախապես գրանցվելով ⬇️⬇️⬇️

 

‼️ Գրանցումն ավարտված է:


Հարգելի գործընկերներ, հոգեբաններ և ծնողներ

 

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը նախաձեռնել էր սեմինարի թեմայի ընտրության քվեարկություն, որի արդյունքում ձեր կողմից ամենաշատ ձայներ է հավաքել «Դեռահասների հետ հոգեբանական աշխատանքի կազմակերպումը կոգնիտիվ վարքային հոգեթերապիայով» թեման։

Դեկտեմբերի 20-ին ժամը՝ 11:00-17:00 Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի կունենա «Դեռահասների հետ հոգեբանական աշխատանքների կազմակերպումը կոգնիտիվ վարքային թերապիայով» թեմայով սեմինար:

Սեմինարավար՝ Սոնյա Հակոբյան

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։

‼️ Գրանցումն ավարտված է:


Հարգելի հոգեբաններ

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում պարբերաբար անցկացվում են սեմինար-վերապատրաստումներ, թրեյնինգներ, քննարկումներ և տարբեր բնույթի հանդիպումներ։

Ձեզ ենք ներկայացնում գալիք վերապատրաստման թեմաները:

Քվեարկության համար անցեք հետևյալ հղումով ️️️

https://ru.surveymonkey.com/r/7QQWJS5

Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար:


Հարգելի գործընկերներ

Նոյեմբերի 28-ին և 29-ին ժամը՝ 11:00-17:00 Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի կունենա երկօրյա վերապատրաստման դասընթաց՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող հոգեբանների համար:

ԹԵՄԱ՝ «Նևրոզներ, նևրոտիկ դրսևորումներ, վախեր, դրանց առաջացման պատճառները, հաղթահարման մեխանիզմները»:

Դասընթացավար՝ Թագուհի Մակարյան

Սիրով սպասում ենք մոտիվացված և փոխհամագործակցող մասնագետներին:

‼️ Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել:

‼️ Գրանցումն ավարտված է:

ՕՐԱԿԱՐԳ  

Մեր ծառայություններն ու թերապիաները

Իր կանոնադրության շրջանակներում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տրամադրվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և զարգացնող թերապիաներ՝ հարմարեցված միջավայրում` որակյալ մասնագետների կողմից։

(տես՝ ՀՄԿ կանոնադրություն, «ՀՄԿ գործունեության առարկան» http://hmk.am/about/charter/)

Ձեզ ենք ներկայացնում մեր ծառայություններն ու թերապիաները․

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հարգելի գործընկերներ

2019թ. սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին, ժամը 10:30-ին Արմավիրի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում տեղի կունենա երկօրյա վերապատրաստման դասընթաց՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների հոգեբանների համար։

Թեմա՝ «Զարգացման խանգարումներ ունեցող երեխաներին տրամադրվող հոգեբանական աջակցություն»։

Սիրով սպասում ենք մոտիվացված և փոխհամագործակցող մասնագետներին՝ ակնկալելով ակտիվ մասնակցություն:


2019թ. փետրվարի 6-ին ժամը 14:00-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի կունենա նույն կենտրոնում սոցիալական հարմարողականության և զարգացման ծառայություններից օգտվող երեխաների ծնողների հետ հանդիպում, որի նպատակն է՝ վեր հանել և քննարկել առկա խնդիրները, լսել ծնողների կողմից ներկայացվող առաջարկներն ու նկատառումները:

ՀՄԿ տնօրինությունը սիրով հրավիրում է վերոնշյալ բոլոր երեխաների ծնողներին՝ մասնակցելու հանդիպմանը:


2019թ. հունվարի 25-ին ժամը 14:00-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի կունենա սեմինար՝ «Հաղորդակցական հմտությունների զարգացման ռազմավարություններ և մոտեցումներ» թեմայով:

Սեմինարը նախատեսված է նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում, տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոններում աշխատող լոգոպեդների համար:

Սեմինարը կվարի ՀՄ կենտրոնի մասնագետ Էդգար Մանուկյանը:


Այսուհետ, յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում կկայանա խորհրդատվության օր՝ հոգեբանների և բազմամասնագիտական թիմի այլ մասնագետների համար:

Նշենք, որ առաջին խորհրդատվությունը կկայանա նոյեմբերի 30-ին ժամը 11:00-13:00, որը կանցկացնի կենտրոնի հոգեբան Հասմիկ Ազատյանը:

Նոյեմբերի 30-ին քննարկվող թեմայի բովանդակությունն է «Երեխաների հոգեբանական հետազոտությունը» իր ենթաթեմաներով, այն է..
— հետազոտման մեթոդիկաների քննարկում – փորձարկում,
— դեպքի քննարկում,
— հոգեբանական հետազոտման քարտի լրացում:


2018թ. հոկտեմբերի 25-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի կունենա Սթիվեն Քովի «Արդյունավետ մարդկանց յոթ հմտությունները» աշխատության վրա հիմնված սեմինար-պարապմունք, որը կվարի կենտրոնի հոգեբան Հասմիկ Ազատյանը: Սեմինարի ընթացքում կկիրառվեցին համագործակցային մեթոդներ ու հնարներ, գործնական աշխատանքներ ու վարժանքներ, ինչպես նաև՝ ցուցադրական օրինակներ:


2018թ. հոկտեմբերի 10-ին ժամը 10:00 – 16:00 Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը հայտարարում է խորհրդատվությունների օր՝ նախատեսված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողների /խնամակալների/, դպրոցների տնօրենների, աջակցություն ցուցաբերող մասնագետների, դասավանդող ուսուցիչների համար:


Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը նոր ուսումնական տարվան ընդառաջ անվճար հիմունքներով կազմակերպում է լոգոպեդների և հոգեբանների վերապատրաստման դասընթաց օգոստոսի 24-27 ժամանակահատվածում:

Պարապմունքները կանցկացվեն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում օրական 3 ժամ տևողությամբ՝ 11:00-14:00:


Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնն անվճար իրականացնում է 3-18 տարեկան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց զարգացնող վերականգնողական գործողություններ՝ արվեստի, պարի, հեքիաթի, երաժշտության, ֆիզիկական վարժությունների միջոցով:


2017թ. նոյեմբերի 30-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի կունենա սեմինար «Ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշը» թեմայով:

Սեմինարն ունի գործնական և տեսական ուղղվածություն:

Կքննարկվեն հաղթահարման ռազմավարություններ, վարքային տարբեր միջամտություններ, տեխնիկաներ, որոնց կիրառումը արդյունավետ է ՈւՊԳՀ- ով երեխաների հետ աշխատանքում:

Սեմինարը կվարի Կենտրոնի հոգեբան Թագուհի Մակարյանը


2017թ. հոկտեմբերի 31-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի կունենա «Արվեստը և նրա թերապևտիկ ազդեցությունը» թեմայով սեմինար, որը կվարի ՀՄ կենտրոնի մասնագետ Էդգար Մանուկյանը: Սեմինարին կներկայացվեն արտթերապիայի կիրառման ծագումնաբանությունը և զարգացման փուլերը, կնկարագրվեն նաև զարգացման յուրաքանչյուր փուլի վրա ունեցած պատմամշակութային էվոլյուցիայի ազդեցությունը:

Փակել