ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2024Թ․

Հաշվետվություն

«Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի շրջանակում «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ եվ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումների» վերաբերյալ

ՀՀ պետական բյուջեի 2024 թվականի «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ» ենթածրագրի շրջանակում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնն իրականացրել է՝

  • մասնագիտական կարողությունների զարգացում
  • խորհրդատվություններ
  • մշտադիտարկումներ
  • կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի համատեղ գնահատումներ՝ ՏՄԱԿ–ների մասնագետների հետ, Գնահատման բողոքարկումներ
  • կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրում
  • բովանդակային մշակումներ
  • հանրային իրազեկում
  • գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ իրականացված ծրագրեր

Մասնագիտական կարողությունների զարգացում | վերապատրաստում

2024 թվականի ընթացքում ՀՄԿ կողմից իրականացվել է մասնագիտական կարողությունների կատարելագործմանն ու արդիականացմանն ուղղված 232 վերապատրաստման դասընթաց ՏՄԱԿ-ների ՄՀ աջակցության ծառայություններ տրամադրող և ԿԶԱՊԿ/ԿԱՊԿ գնահատումներ իրականացնող, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում մանկավարժական աշխատող հանդիսացող 5876 մասնագետների համար 689 հաստատություններում (24 ՏՄԱԿ, ՀՄԿ և 664 ուսումնական հաստատություն):

Դասընթացներն իրականացվել են ինչպես առկա, այնպես էլ առցանց ձևաչափով:

2024թ. մանկավարժական աշխատողների մասնագիտական կարողությունների կատարելագործմանն ու արդիականացմանն ուղղված դասընթացներ

No Data Found

Մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումներ` ըստ թեմաների և մասնակիցների բաշխվածության

Թեմաներ Վերապատրաստումների թիվ Մասնակիցների թիվ
0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը 20 451
Երեխաների հանդեպ բռնության կանխարգելում և արձագանքում 10 837
Համընդհանուր ներառական կրթական համակարգի ներդրումը նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության ոլորտում 28 89
Ընկալման փոփոխություն. ուսուցիչների իրավունքների և հնարավորությունների ընդլայնում 23 488
Նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների հոգեբանական խնդիրներն ու հաղթահարման ուղիները 19 507
Հեքիաթաթերապիայի կիրառումը հոգեբանական աշխատանքում 1 15
Դրական ծնողավարում 11 232
Խելամիտ հարմարեցումների սահմանում ԿԱՊԿ գնահատման արդյունքում 20 630
Գործնական սեմինար 15 294
Էրգոթերապիա 1 31
Դասարանի կառավարում
Դպրոցում ապահով, ներառող և դրական հաղորդակցության մշակույթ ստեղծելու կարևորությունը Ուսումնական գործընթացի հարմարեցումներ
1 39
«Խոսքի հնյունահնչութային կողմի գնահատումը նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքում» 1 39
Էրգոթերապիայի դերն ու կարևորությունը 10 236
Հոգեբանական աջակցության տրամադրումը դպրոցում 12 411
Երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացում 24 721
Բացառիկ ընդունակություններ ունեցող սովորողների կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ 4 98
ԿԱՊԿ գնահատման գործընթաց և գործիքակազմ 24 634
Ռեսուրս դասարանի մոդել։ “Perkins” կույրերի դպրոցի առաջնորդության ծրագրի շրջանակներում իրականացված գործունեությունը 1 15
“Mali dom” համայնքային ծառայությունների կենտրոնի (Խորվատիա, Զագրեբ) գործունեությունը, իրականացվող աշխատանքների մեթոդաբանությունը 1 12
Կրթական համակարգը Ֆինլանդիայում 1 14
Մեդիագրագիտություն․ տեղեկատվական պաշտպանունակություն և հանրային իրազեկում 1 20
Համագործակցությունը որպես ընդհանուր նպատակներին տանող ամենակարճ ուղի։ 1 21
Խմբային պարապմունքների կարևորությունը 1 19
Սոցիալականացման գործընթացը 1 19
Ընտանիք դպրոց համագործակցություն 1 4
Ընդհանուր թիվ 232 5876

Խորհրդատվություններ

2024 թ-ի ընթացքում իրականացվել է թվով 2362 խորհրդատվություն՝ ՏՄԱԿ-ների և հանրակրթական ուսումնական հաստատությունների 6696 մանկավարժական (դպրոցների և ՆՈՒՀ-երի մանկավարժներ, ուսուցչի օգնականներ, աջակցող մասնագետներ, ծնողներ) և վարչական  աշխատողների:

Խորհրդատվությունները տրամադրվել են հետևյալ ուղղություններով`

  • ԿԶԱՊԿ/ԿԱՊԿ գնահատման գործընթաց
  • Մասնագիտական կարողությունների զարգացում
  • ՄՀ աջակցության ծառայությունների տրամադրում
  • Ուսումնամեթոդական նյութերի մշակում/փորձաքննություն
  • Հաշվետվությունների կազմման հետ կապված խորհրդատվություններ
  • Իրավախորհրդատվություն

No Data Found

Կենտրոնի կողմից բոլոր խորհրդատվություններն իրականացվել են ինչպես անհատական, այնպես էլ խմբային ձևաչափով՝ հեռավար կամ տեղում։ Պլանավորված խորհրդատվությունների մեծ մասը տրամադրվել է ՏՄԱԿ-ների և ուսումնական հաստատությունների գործունեության մշտադիտարկման արդյունքում։

Մշտադիտարկում

2024թ․ ընթացքում Կենտրոնի կողմից իրականացվել է ԿԶԱՊԿ/ԿԱՊԿ գնահատման և ՄՀ աջակցության ծառայությունների տրամադրման գործընթացների 644 մշտադիտարկում: Մշտադիտարկումներն իրականացվել են 574 հաստատությունում՝ ՀՄԿ-ում, 24 ՏՄԱԿ-ներում և դրանց ամրակցված 549 ուսումնական հաստատություններում:

Մշտադիտարկումներն իրականացվել են հետևյալ ուղղություններով`

  • ԿԶԱՊԿ/ԿԱՊԿ գնահատման գործընթացի մշտադիտարկում
  • ՄՀ աջակցության ծառայությունների տրամադրման և ԿԶԱՊԿ/ԿԱՊԿ գնահատման կարգերի և ընթացակարգերի մշտադիտարկում
  • ՄՀ աջակցության ծառայությունների տրամադրման որակի և արդյունավետության մշտադիտարկում
  • Տվյալների բազայի վերլուծություն և մշտադիտարկում

No Data Found

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում

No Data Found

ՏՄԱԿ-ների մասնագետների հետ համատեղ գործնական ԿԶԱՊԿ/ԿԱՊԿ գնահատում՝ 0-18 տարեկան երեխաների թիվը կազմում է 161, իսկ ԿԱՊԿ գնահատում անցած իրավախախտում կատարած անձանց թիվը՝ 34։

Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրում կրթության եվ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող նախադպրոցական տարիքի երեխաներին

2024 թ-ի ընթացքում ՀՄԿ կողմից մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ են տրամադրվել ԿԶԱՊԿ ունեցող 26 նախադպրոցական տարիքի երեխաների սոցիալիզացման, գիտելիքների, կարողությունների և հմտությունների զարգացումն ապահովելու նպատակով:

26 երեխա

No Data Found

«ՄԻԱՍԻՆ» ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲ

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Ներառում Հայաստան» ՀԿ համագործակցությամբ «Կանանց կողմից ղեկավարվող քաղաքացիական հասարակության հզորացում» ծրագրի շրջանակում ՀՄԿ «ՄԻԱՍԻՆ» թատերախմբի կողմից «Թռիչքի գույները» ներկայացման բեմականացում և բեմադրություն

«ՄԻԱՍԻՆ» թատերախումբը հանդես եկավ «ԱՐԵՎԱԼՈՒՍԻՆ» բեմադրությամբ, որին ներգրավվել էին նաև ՀՄԿ-ի աշխատակից-«դերասանները»։

«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՑՉԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

✓ 140-ժամյա վերապատրաստումներ
✓ Մենթորական աջակցություն
✓ 2237 վերապատրաստված և մենթորական աջակցություն ստացած մանկավարժներ
✓ 1 ուսումնամեթոդական ձեռնարկի մշակում և տպագրություն

Կրթության կազմակերպմանն օժանդակող նյութերի մշակում եվ հրատարակում

  • «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀՈԳԵՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏՈԿՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ» ձեռնարկ ուսուցիչների և հոգեբանների համար
  • «ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԲՈՒԼԻՆԳԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ» ուղեցույց
  • «ՓԱՓՈՒԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ԲՈՒԼԻՆԳԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՆ» ձեռնարկ
  • «ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐԱԳԻՐ․ ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ՝ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ» վերապատրաստման մոդուլի մասնակիցների ուղեցույց
  • «ՄԱՅՐԵՆԻ 3» աշխատանքային գիրք-տետր և աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույց ուսուցչի համար
  • «ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 3» շխատանքային գիրք-տետր և աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույց ուսուցչի համար
  • «ԱՆԳԼԵՐԵՆ 3» աշխատանքային գիրք-տետր և աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույց ուսուցչի համար
  • «ԿԵՐՊԱՐՎԵՍՏ 3» աշխատանքային գիրք-տետր և աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույց ուսուցչի համար
  • «ՏԵԽՆՈԼՈԳԻԱ 3» աշխատանքային գիրք-տետր և աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույց ուսուցչի համար
  • «ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ 3» աշխատանքային գիրք-տետր և աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույց ուսուցչի համար
  • «ՍՈՑԻԱԼ-ՀՈՒԶԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԴԱՍԱԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ» ձեռնարկ մանկավարժների, ծնողների, դասավանդող ուսուցիչների համար
  • «ԻՆՉՊԵՍ ԱՊԱՀՈՎԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ձեռնարկ մանկավարժների, ծնողների, դասավանդող ուսուցիչների համար
  • «ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ» ձեռնարկ մանկավարժների, ծնողների, դասավանդող ուսուցիչների համար
  • «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐՐՈՐԴ և ՉՈՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ» ձեռնարկ մանկավարժների, ծնողների, դասավանդող ուսուցիչների համար

Հանրային կապեր ԵՎ իրազեկում

2024 թվականի ընթացքում իրականացվել են կրթության ոլորտում համընդհանուր ներառական համակարգի կազմակերպման և իրականացման գործընթացի լուսաբանման և իրազեկման 222 աշխատանքներ։

No Data Found

ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Արտակարգ իրավիճակների պայմաններում կրթության ոլորտում աջակցության գնահատման առաքելության» ծրագրի շրջանակում իրականացվող «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ընդգրկումը կրթական գործընթացում նրանց հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» եվ ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Արտակարգ իրավիճակների պայմաններում պատրաստակամության եվ դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակում «Դպրոցներում հոգեկան առողջության եվ հոգեսոցիալական առողջության ներդրման» ծրագրեր

✓ «Երեխաների տոկունության գնահատման գործիքի» մշակում
✓ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների հոգեսոցիալական կարիքների գնահատում և գնահատման արդյունքների վերլուծություն
✓ «Երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացում» թեմայով TOT մոդուլի մշակում
✓ «Երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացում» թեմայով ձեռնարկի մշակում՝ հիմնված գնահատման արդյունքների վրա
✓ «Երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացում» թեմայով TOT–երի իրականացում դպրոցի հոգեբանների համար
✓ «Երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացում» թեմայով դասընթացների իրականացում բոլոր մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների 1896 ուսուցիչների համար

«Ուսումնական հաստատություններում հոգեբանական աջակցության ծառայությունների ներդրման և լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի վերակազմակերպման աշխատանքների ընդլայնման միջոցով կրթական համակարգի հզորացում» ծրագիր, որի շրջանակում իրականացվել են

✓ «Ընկալման փոփոխություն. ուսուցիչների իրավունքների և հնարավորությունների ընդլայնում
✓ Միջանձնային հաղորդակցություն և համայնքների ներգրավում՝ ներառական կրթությանն աջակցելու նպատակով» թեմայով վերապատրաստողների վերապատրաստումներ (TOT)
✓ Դպրոցներում հոգեբանական աջակցության ներդրմանն ուղղված առկա ռեսուրսների քարտեզագրում
✓ «Հոգեբանական աջակցության տրամադրումը դպրոցում» թեմայով եռօրյա դասընթացի մոդուլի մշակում
✓ Դպրոցների հոգեբանների աշխատանքային փաթեթի մշակում
✓ «Լսողության խանգարում ունեցող երեխաների ներառումը հանրակրթական դպրոցներում» բաժնի շրջանակում լսողության խնդիր ունեցող երեխաների կարիքների գնահատում, շարունակական աջակցություն նրանց ծնողներին և խորհրդատվություն ՏՄԱԿ-ի մասնագետներին
✓ «Դպրոցներում 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաների համար հատուկ մանկավարժական ծառայությունների ներդրում» պիլոտային ծրագիր

«Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության հետ ստորագրված Համագործակցության հուշագրի շրջանակում համատեղ ուժերով իրականացվել է

Դպրոցներում բռնության (բուլինգի) իրավիճակի քարտեզագրում, մշակվել և հրատարակվել է «ՓԱՓՈՒԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ԲՈՒԼԻՆԳԻ Կ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՆ» խորագրով երկլեզու ձեռնարկ ուսուցիչների և կրթական ոլորտում աշխատող այլ անձանց համար՝ ձեռնամուխ լինելով «Բուլինգից ազատ դպրոցների» մեխանիզմների մշակմանն ու փորձարկմանը:

«Կանանի» սոցիալ–հոգեբանական ՀԿ–ի հետ ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում իրականացվել են

«Վաղ սոցիալականացման ժամանակահատվածում ծնողների դերը գենդերային կարծրատիպերի հաղթահարման գործում» թեմայով իրազեկող դասընթացներ։
Դասընթացներն իրականացվում են ՀՀ–ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության Embassy of the Netherlands in Armenia ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Սոցիալականացում առանց խտրականության. առողջ հուզականության և հավասար հարաբերությունների խթանում» ծրագրի շրջանակներում:

Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համագործակցությամբ

«ՓՈՓՈԽՎՈՂ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» երկօրյա միջազգային գիտաժողով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ իրականացվել է

«Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողով

«Պերկինս միջազգային» կազմակերպության կողմից իրականացվում է

Վեբինարների շարք նախատեսված մանկավարժների և ոլորտի մասնագետների համար՝ միտված լավագույն փորձի փոխանակման միջոցով երեխաներին կրթական որակյալ ծառայություններով ապահովելուն

ԱՄՆ պետքարտուղարության «Գլոբալ խոսնակների» ծրագրի շրջանակում կազմակերպվել է

«Տրավմայի վրա հիմնված արտթերապիա» թեմայով եռօրյա վերապատրաստման դասընթաց շուրջ 45 հոգեբանների համար

«Ներառում Հայաստան» ՀԿ-ի հետ համագործակցությամբ «Կանանց կողմից ղեկավարվող քաղաքացիական հասարակության հզորացում» ծրագրի շրջանակներում իրականացվել է

«Թռիչքի գույները» արտ-նախագիծ, որի շրջանակում ՀՄԿ «Միասին» թատերախմբի կողմից բեմադրվել է «Թռիչքի գույները» ներկայացումը

ՀՀ ԿԳՄՍՆ «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի իրականացում

«ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԻՆՁԱՆԻՑ» խորագրով աշխատաժողով

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում անցկացվեց «ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԻՆՁԱՆԻՑ» խորագրով աշխատաժողով՝ նվիրված նախադպրոցական կրթության համակարգին, նրա կարևորությանն ու այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին

Skip to content