Նոյեմբերի 30-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ հերթական աշխատանքային հանդիպումը Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենների մասնակցությամբ։
Հանդիպման օրակարգում ընդգրկված թեմաներն էին՝
- ✦ ՏՄԱԿ-ների կողմից մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների իրականացման ծավալների ու ժամկետների հստակեցումը,
- ✦ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի կրկնակի գնահատումների իրականացումը,
- ✦ «Օգնիր ծնողներին» ծրագրի շրջանակներում գործողությունների պլանավորումը,
- ✦ Նախադպրոցական համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման շրջանակներում իրականացվող աշխատանքները,
- ✦ ՄԿՈՒ համընդհանուր ներառական կրթության ժամանակացույցը,
- ✦ ինչպես նաև Ֆոկուս-խմբերին և ՏՄԱԿ-ների կողմից տրված ԿԶԱՊԿ եզրակացություններին առնչվող հարցեր:
Աշխատաժողովի ընթացքում ի մի բերվեցին ՏՄԱԿ-ների մեկամսյա աշխատանքի արդյունքները, ուղենշվեցին ՏՄԱԿ-ների գործունեությունն ավելի արդյունավետ կազմակերպելու մեխանիզմները՝ մասնավորապես դրական փորձի փոխանակման միջոցով, եղան առկա խնդիրներին կառուցողական լուծումներ գտնելու առաջարկություններ:
Խոսելով մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների իրականացման ծավալների ու ժամկետների մասին՝ Ա. Սվաջյանը նշեց հատկապես մարզային ՏՄԱԿ-ների առջև ծառացած դժվարությունները, անդրադարձավ պատերազմական իրավիճակով պայմանավորված սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատություններում երեխաների հոգեբանական աջակցության կարիքի գնահատման մեխանիզմներին՝ ընդգծելով դրանց համալիր լուծում տալու կարևորությունը: ՏՄԱԿ-ների տնօրեններն իրենց հերթին հանդես եկան իրավիճակից բխող առաջարկություններով:
Հանդիպման օրակարգում ընդգրկված էին սովորողների ԱՈՒՊ-ների մշտադիտարկման արդյունքների ամփոփումը և ՏՄԱԿ-ների կողմից վերապատրաստման գործընթացի կազմակերպումը, որոնք ներկայացրեցին ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը և Վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի ղեկավար Անի Գարեգինյանը: