Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիան, համագործակցելով Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ, իրականացնում է «Առաջնային օգնություն սթրեսային իրավիճակներում» թեմայով երկօրյա առցանց դասընթաց հոգեբանների, սոցիալական մանկավարժների, սոցիալական աշխատողների, լոգոպեդների և հատուկ մանկավարժների համար, ովքեր աշխատում են երեխաների և մեծահասակների հետ և կարող են աջակցել սթրեսային և ճգնաժամային տարբեր իրավիճակներում։
Երկօրյա դասընթացում ներառված են հետևյալ հիմնական թեմաները՝
✦ Ի՞նչ է առաջնային հոգեբանական օգնությունը (ԱՀՕ), նպատակները
✦ Ո՞վ և ե՞րբ կարող է տրամադրել ԱՀՕ
✦ ԱՀՕ տրամադրման հիմնական կառուցվածը և քայլերը
✦ Արդյունավետ և գրագետ հաղորդակցումը ԱՀՕ ցուցաբերելիս
ԵՊՀ Անձի Հոգեբանության Ամբիոն/YSU Chair of Personality Psychology-ն, համագործակցելով ՀՀ ԿԳՄՍՆ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ, և “Armenian American School Psychology Association”–ը իրականացրել են առցանց մասնագիտական վերապատրաստումների շարք՝ ուղղված պատերազմական իրավիճակներում դպրոցում աշխատող հոգեբանների գործունեության աջակցմանը:
Ստորև ներկայացնում ենք չորրորդ հանդիպման տեսագրությունը։
ԹԵՄԱ՝ «Արցախից տեղափոխված երեխաների ներառումը դպրոցում»
Վերապատրասումը վարեցին “Armenian American School Psychology Association” և “Armenian Mental Health Initiative” կազմակերպությունների հոգեբաններ Նարինե Քեմիշյանը, Ֆիմի Հադդադյանը և Թելմա Առաքելյանը։
ԵՊՀ Անձի Հոգեբանության Ամբիոն/YSU Chair of Personality Psychology-ն, համագործակցելով ՀՀ ԿԳՄՍՆ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ, և “Armenian American School Psychology Association”–ը իրականացրել են առցանց մասնագիտական վերապատրաստումների շարք՝ ուղղված պատերազմական իրավիճակներում դպրոցում աշխատող հոգեբանների գործունեության աջակցմանը:
Ստորև ներկայացնում ենք երրորդ հանդիպման տեսագրությունը։
ԹԵՄԱ՝ «Հոգեբանական առաջին օգնություն աշակերտներին»
Վերապատրասումը վարեց “Armenian American School Psychology Association” և “Armenian Mental Health Initiative” կազմակերպությունների հոգեբան Անի Կարայանը:
ԵՊՀ Անձի Հոգեբանության Ամբիոն/YSU Chair of Personality Psychology-ն, համագործակցելով ՀՀ ԿԳՄՍՆ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ, և “Armenian American School Psychology Association”–ը իրականացրել են առցանց մասնագիտական վերապատրաստումների շարք՝ ուղղված պատերազմական իրավիճակներում դպրոցում աշխատող
հոգեբանների գործունեության աջակցմանը:
Ստորև ներկայացնում ենք առաջին և երկրորդ հանդիպումների տեսագրությունները։
ԹԵՄԱ՝ «Պատերազմի ընթացքում սոցիալ հուզական և վարքային մարտահրավերները և լուծումները աուտիզմ և այլ հատուկ կրթական կարիքներ ունեցող աշակերտների մոտ», Մաս 1, Մաս 2
Վերապատրասումը վարեցին “Armenian American School Psychology Association” և “Armenian Mental Health Initiative” կազմակերպությունների հոգեբաններ Աննետ Գոդսայդը և Թալին Պրատը։
վերապատրաստման դասընթաց
Նոյեմբերի 10-13 «Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիայի» կողմից Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ «Ճգնաժամային իրավիճակում հոգեկան առողջության և սոցիալական ոլորտի աշխատակիցների կարողությունների բարելավմանն ուղղված հոգեսոցիալական աջակցության ծրագրի» շրջանակում՝ համագործակցելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի հետ, իրականացվեց «Կրթության հոգեբանների աշխատանքը արտակարգ իրավիճակում» թեմայով հեռավար վերապատրաստման դասընթաց։
Վերապատրաստման դասընթացին մասնակցում էին ՀՀ հանրակրթական դպրոցների և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հոգեբանները։
Վերապատրաստման ծրագրի շրջանակում հոգեբաններին փոխանցվեցին հետևյալ գիտելիքները և կարողությունները՝
✦ Պատկերացում հոգետրավմայի մասին,
✦ Հոգետրավմային տրվող տարիքային արձագանքները,
✦ Դպրոցական հոգեբանների արձագանքը հոգետրավմա ապրող աշակերտներին,
✦ Դպրոցական հոգեբանների աշխատանքը ուսուցիչների և ծնողների հետ,
✦ Ծանոթացում արտակարգ իրավիճակներում երեխաների հետ աշխատանքի մի շարք գործիքների հետ։
Ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում կրթական հոգեբանները հանդիսանում են այն աջակցող օղակը, որն անմիջականորեն աշխատում է տարբեր խմբերի հետ՝ աշակերտներ, ծնողներ, դպրոցական անձնակազմ, և անհրաժեշտ գործիքակազմին տիրապետումը ավելի արդյունավետ է դարձնում դպրոցում իրականացվող առաջին հոգեբանական աջակցությունը։
Առցանց վերապատրաստման դասընթացներ մանկավարժների համար
Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիան, համագործակցելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի հետ, իրականացնում է հեռավար վերապատրաստման դասընթացներ։ Դասընթացներն անցկացվում են Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ «Ճգնաժամային իրավիճակում հոգեկան առողջության և սոցիալական ոլորտի աշխատակիցների կարողությունների բարելավմանն ուղղված հոգեսոցիալական աջակցության ծրագրի» շրջանակում։
ԹԵՄԱ՝ «Երեխան և հոգետրավման. դասընթաց ուսուցիչների ու մանկավարժների համար»
Վերապատրաստման դասընթացին մասնակցում են ՀՀ հանրակրթական բոլոր դպրոցներից 2-ական մանկավարժներ։
Վերապատրաստման ծրագրի շրջանակում մանկավարժները ձեռք կբերեն հետևյալ գիտելիքները և կարողությունները՝
✦ Պատկերացում հոգետրավմայի մասին,
✦ Հոգետրավմային տրվող տարիքային արձագանքները,
✦ Հոգետրավմայի ազդեցության ոլորտները երեխայի կյանքում,
✦ Մանկավարժների և ուսուցիչների արձագանքը հոգետրավմա ապրող երեխայի հանդեպ,
✦ Մանկավարժական աջակցման ձևերը հոգետրավմա ապրած երեխային։
Ճգնաժամային իրավիճակը խաթարում է երեխայի կենսագործունեությունը և կարող է ծանր հետևանքներ թողնել նրա զարգացման վրա։ Կարևոր է ներառել երեխաներին կրթության ոլորտում և վերականգնել նրանց առօրյան տրավմատիզացիայի հաղթահարման համար։
«Անհատական ուսուցման պլանավորում» թեմայով վերապատրաստման դասընթաց
2020թ․ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 5-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետների կողմից իրականացվեց «Անհատական ուսուցման պլանավորում» թեմայով առցանց վերապատրաստման դասընթաց Շիրակի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի և Երևան քաղաքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների համար:
Վերապատրաստման դասընթաց Կոտայքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետների համար
2020թ. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի Վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի մասնագետներ Լ.Հակոբյանի և Լ.Մարգարյանի կողմից իրականացվեց առցանց վերապատրաստման դասընթաց Կոտայքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետների համար:
Դասընթացի թեման էր՝ «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման գործընթացը»։
Առցանց դասընթացները կրում են շարունակական բնույթ:
Վերապատրաստման հնգօրյա դասընթաց Կոտայքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետների համար
2020թ. օգոստոսի 24-28 Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը կազմակերպել է վերապատրաստման հնգօրյա դասընթաց Կոտայքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետների համար։
Դասընթացն իրականացվել է հատուկ կազմված պլանով. հեռավար՝ ՀՄԿ վերապատրաստումների բաժնի մասնագետ Լ.Մարգարյանի և Լ․Հակոբյանի կողմից, այնպես էլ տեղում` Կոտայքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում, Լ.Մարգարյանի, Լ.Հակոբյանի, Ռ.Մուրադյանի և Ա.Ներսիսյանի կողմից։
Դասընթացի թեմաներն էին.
- «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման համակարգը ՀՀ-ում` հիմնված ԱՀԿ ՖՄԴ մոտեցումների վրա»,
- «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթաց»,
- «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ընթացակարգ և գործիքակազմ»:
Դասընթացները կրում են շարունակական բնույթ:
Վերապատրաստման դասընթաց Գեղարքունիքի մարզի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետների համար
2020թ. Օգոստոսի 24-26 Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի Վերապատրաստման բաժնի մասնագետ Ա․Գարեգինյանի կողմից իրականացվեց առցանց վերապատրաստման դասընթաց Գեղարքունիքի մարզի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետների համար:
Դասընթացի թեման էր՝ «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման գործընթացը»։
Դասընթացը կրում է շարունակական բնույթ:
Վերապատրաստման հնգօրյա դասընթաց Գեղարքունիքի մարզի ք․Գավառի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (Գավառի թիվ 1 հատուկ դպրոց)
մասնագետների համար
2020թ. օգոստոսի 17-ից 21-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը կազմակերպել է վերապատրաստման հնգօրյա դասընթաց Գեղարքունիքի մարզի ք․Գավառի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (Գավառի թիվ 1 հատուկ դպրոց) մասնագետների համար։ Դասընթացն իրականացվել է հատուկ կազմված պլանով. հեռավար՝ ՀՄԿ վերապատրաստումների բաժնի մասնագետ Ա.Գարեգինյանի կողմից, այնպես էլ տեղում` Գավառի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում, Ա․Գարեգինյանի, Լ․Զաքարյանի, Ա․Քալաշյանի և Գ․Հարությունյանի կողմից։ Դասընթացի թեմաներն էին.
- «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման համակարգը ՀՀ-ում` հիմնված ԱՀԿ ՖՄԴ մոտեցումների վրա»,
- «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթաց»,
- «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ընթացակարգ և գործիքակազմ»:
Դասընթացները կրում են շարունակական բնույթ:
«Հոգեբանական աշխատանքների սկզբունքները շփման եվ հաղորդակցման խնդիրների դեպքում» թեմայով վերապատրաստման դասընթաց
2020թ․ հունիսի 16-30 Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետների կողմից իրականացվեց «Հոգեբանական աշխատանքների սկզբունքները շփման և հաղորդակցման խնդիրների դեպքում» թեմայով առցանց վերապատրաստման դասընթաց՝ նախատեսված ՀՀ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հոգեբանների համար։ ՀՄԿ մասնագետներ Լ.Թովմասյանի, Հ․Ազատյանի, Շ․Մադոյանի և Լ․Հովհաննիսյանի կողմից համատեղ մշակված մասնագիտական նյութերից բացի վերապատրաստմանը մասնակցած ՏՄԱԿ-ների հոգեբաններին /շուրջ 120 մասնագետներ/ տրամադրվեցին նաև գործնական վարժություններ՝ շփման և հաղորդակցման դժվարություններ ունեցող երեխաների հետ աշխատանքի իրականացման արդյունավետության բարձրացման համար։
«Ներառական եվ հավասարապես որակյալ կրթություն բոլորի համար» թեմայով
վերապատրաստման դասընթաց
Հունիսի 19-ին տեղի ունեցավ առցանց վերապատրաստման դասընթաց, որն իրակացվեց «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության ՀԿ-ի հիմնադիր և նախագահ Սուսաննա Թադևոսյանի կողմից՝ նախատեսված ՀՄԿ մասնագետների համար։ Դասընթացի թեման էր՝ «Ներառական և հավասարապես որակյալ կրթություն բոլորի համար»։ Արդյունավետ համագործակցությունը շարունակվում է:
«Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման համակարգը» եվ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման համակարգը ՀՀ-ում. ԱՀԿ ՖՄԴ մոտեցումներ» թեմաներով վերապատրաստման դասընթաց
2020թ. հունիսի 16-ին և 17-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի Վերապատրաստման բաժնի մասնագետ Լ․Հակոբյանի կողմից իրականացվեցին առցանց վերապատրաստման դասընթացներ Գեղարքունիք մարզի ք․Գավառի թիվ 1 հատուկ դպրոցի մանկավարժական կազմի համար։
Դասընթացների թեմաներն էին՝ «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման համակարգը» և «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման համակարգը ՀՀ-ում. ԱՀԿ ՖՄԴ մոտեցումներ»։
Դասընթացները կրում են շարունակական բնույթ:
«Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման համակարգը» եվ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման համակարգը ՀՀ-ում. ԱՀԿ ՖՄԴ մոտեցումներ» թեմաներով վերապատրաստման դասընթաց
2020թ. հունիսի 15-ին և 16-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի Վերապատրաստման բաժնի մասնագետ Ա.Գարեգինյանի կողմից իրականացվեցին առցանց վերապատրաստման դասընթացներ Կոտայքի մարզի ք․Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ /օժանդակ/ դպրոցի մանկավարժական կազմի համար։
Դասընթացների թեմաներն էին՝ «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման համակարգը» և «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման համակարգը ՀՀ-ում. ԱՀԿ ՖՄԴ մոտեցումներ»։
Դասընթացները կրում են շարունակական բնույթ:
«Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը դպրոցական մակարդակում» թեմայով վերապատրաստման դասընթաց
2020թ. մայիսի 8-ից Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստման բաժնի մասնագետների կողմից իրականացվում են Գեղարքունիքի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցչական համակազմի և մանկավարժահոգեբանական աջակցության խմբերի առցանց վերապատրաստումներ՝ «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը դպրոցական մակարդակում» թեմայով։
«Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը դպրոցական մակարդակում» թեմայով վերապատրաստման դասընթաց
2020թ. ապրիլի 28-ից Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստման բաժնի մասնագետների կողմից իրականացվում են Կոտայքի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցչական համակազմի և մանկավարժահոգեբանական աջակցության խմբերի առցանց վերապատրաստումներ՝ «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը դպրոցական մակարդակում» թեմայով։
«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը դպրոցական մակարդակում» թեմայով վերապատրաստման դասընթաց
Ապրիլի 10-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի Վերապատրաստման բաժնի մասնագետ Լ․Մարգարյանի կողմից իրականացվեց առցանց վերապատրաստման դասընթաց Վանաձորի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի և Ալավերդու մասնաճյուղի մասնագետների համար։
Դասընթացի թեման էր՝ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը դպրոցական մակարդակում»:
Դասընթացները կրելու են շարունակական բնույթ: