Վերապատրաստում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վ. Դումանյանի հրամանով հաստատվել է ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ։

Դասընթացներն իրականացվելու են մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը:

Ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը երաշխավորել է 42 կազմակերպության՝ երաշխավորելով 14 դասընթաց, որոնցից յուրաքանչյուրն անցնելու համար սահմանվել են համապատասխան կրեդիտներ:

«Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ը նույնպես ներառված է ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկում և իրականացնելու է ուսուցիչների վերապատրաստման դասընթացներն՝ ըստ հետևյալ բաղադրիչների ու առարկաների․

ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ

✦ Դասվարներ

ՄԻՋԻՆ ԵՎ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐ

✦ Հայոց լեզու

✦ Պատմություն

✦ Հասարակագիտություն

✦ Մաթեմատիկա

✦ Ինֆորմատիկա

✦ Ֆիզիկա

✦ Աշխարհագրություն

✦ Տեխնոլոգիա

✦ Կերպարվեստ

Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված դասընթացների ցանկում է ընդգրկված նաև ՀՄԿ կողմից մշակված ՝

  • ✦ «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակներում իրականացվող վերապատրաստման դասընթացը (1 կրեդիտ),
  • ✦ «Համընդհանուր ներառական կրթության ներդրման և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման» թեմայի շրջանակներում վերապատրաստման դասընթացը (1 կրեդիտ)։
Skip to content