In 2021 Ararat and Vayots Dzor Regions will transit to universal inclusive education

ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանին և ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման համաձայն 2021 թվականին համընդհանուր ներառական կրթության անցում են կատարում հանրապետության վերջին 2 մարզերը՝ Արարատն ու Վայոց ձորը։

Համընդհանուր ներառականության համակարգի ներդրման ծրագրի շրջանակներում Արարատի մարզում տարածքային մակարդակի մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները պատվիրակվել են «Ձեզ համար» հասարակական կազմակերպությանը, իսկ Վայոց ձորի մարզում՝ Հայաստանի Մանկական զարգացման հիմնադրամին։

Վերոնշյալ մարզերում նոր ձևավորված Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մոտուցող կենտրոնների հիմնական գործառույթներն են՝

  • Իրականացնել տարածքային մակարդակի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում
  • Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցել հանրակրթական դպրոցներում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտներին
  • Խորհրդատվություններ տրամադրել իրենց սպասարկման տարածքում գործող ուսումնական հաստատությունների ղեկավարներին և մանկավարժներին
  • Իրականացնել վերապատրաստման դասընթացներ իրենց սպասարկման տարածքում գործող ուսումնական հաստատությունների ուսուցիչների և ուսուցչի օգնականների համար
  • Խորհրդատվություններ տրամադրել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողներին
  • Հավաքագրել տեղեկատվություն իրենց սպասարկման տարածքում գործող ուսումնական հաստատություններում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների մասին
  • Հաշվետվություններ ներկայացնել իրականացված աշխատանքների վերաբերյալ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնին և ԿԳՄՍ նախարարությանը։
Skip to content