Մանկավարժահոգեբանական աջակցության ձեռնարկ (3)
Սույն ձեռնարկում ներկայացված են արվեստի միջոցով իրականացվող աջակցության ուղղությունների շրջանակներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հոգեկան զարգացման գործընթացն ապահովող աջակցության մեթոդներ և ձևեր, տեսական և գործնական աշխատանքներ: Ներկայացված յուրաքանչյուր ուղղությանը կից տրամադրված գործնական աշխատանքները ներառում են զարգացնող բնույթի վարժություններ, անհատական և խմբային պարապմունքների ձևանմուշներ, խաղեր, հեքիաթներ և այլն: Ձեռնարկի առաջին մասում ներկայացված է արվեստի միջոցով իրականացվող աջակցության ամենատարբեր ուղղությունների մասին հակիրճ տեղեկատվություն՝ համապատասխան գործնական մի քանի վարժություններով, իսկ երկրորդ մասում առավել մանրամասն տրված է ավազով աշխատանքի, հեքիաթի, երաժշտության, պարային արվեստի տեսագործնական նյութի առավել ընդգրկուն և գործնական առաջադրանքներով հագեցած փաթեթ: Ձեռնարկը նախատեսված է մանկավարժահոգեբանական աջակցություն մատուցող մասնագետների, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողների, ինչպես նաև՝ ՆՈՒՀ-երի մասնագետների համար:
Մանկավարժահոգեբանական աջակցության ձեռնարկ (2)
ՀՄԿ Աջակցության ծառայությունների բովանդակության մշակման բաժնի մասնագետների կողմից մշակվել է «Մանկավարժահոգեբանական աջակցության ձեռնարկ» (2) մեթոդական ուղեցույցը: Սույն ձեռնարկում ներկայացված են երեխայի աուտիստիկ սպեկտորի խանգարումների ընդհանուր բնութագիրն ու էությունը, դրսևորման ոլորտները, հոգեախտորոշման հիմնական փուլերը, վաղ մանկական տարիքից մինչև կրտսեր դպրոցական տարիքը դրսևորվող աուտիզմի հիմնական ցուցիչները: Ներկայացված են նաև հոգեբանական աջակցության սկզբունքներն ու առանձնահատկությունները, հոգեբանական աշխատանքների ընթացքում կիրառվող տեխնիկաները, մոտեցումներն ու հնարները: Կարևորվել են նաև աուտիստիկ սպեկտորի խանգարումներ ունեցող երեխաների սոցիալական հարմարման հիմնախնդիրները:
Ձեռնարկը նախատեսված է ներառական կրթական հաստատությունների տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հոգեբանների և հատուկ հոգեբանների համար Այն օգտակար կարող է լինել նաև ԲՈՒՀ-երում հոգեբանական կրթություն ստացող ուսանողների ինչպես նաև՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողների համար:
Մանկավարժահոգեբանական աջակցության ձեռնարկ (1)
ՀՄԿ Աջակցության ծառայությունների բովանդակության մշակման բաժնի մասնագետների կողմից մշակվել է «Մանկավարժահոգեբանական աջակցության ձեռնարկ» մեթոդական ուղեցույցը: Սույն ձեռնարկում ներկայացված են երեխայի հոգեկան զարգացման, հուզակամային, շփման և հաղորդակցման, վարքային խնդիրների դեպքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրվող հոգեբանական աջակցության սկզբունքները, նրանց բնորոշ առանձնահատկությունները, աշխատանքային ոլորտները, տեխնիկաներն ու հնարները: Արտացոլված է նաև խնդրի աստիճանի և աջակցության փոխպայմանավորվածությունը, աջակցման անհատական մոտեցումը:
Ձեռնարկն ուղղված է ներառական կրթական հաստատությունների հոգեբաններին և նպատակ է հետապնդում զարգացնել նրանց գործնական հմտությունները՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հոգեբանական աջակցություն տրամադրելիս:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը դպրոցական մակարդակում
Մեթոդական ուղեցույց
Ձեռնարկ
Ձեռնարկը նախատեսված է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների համար, ովքեր իրականացնում են երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացը:
Ձեռնարկը մշակվել է ՀՄԿ մասնագետների կողմից և տպագրվել ՅՈւՆԻՍԵՖ-ի աջակցությամբ:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը դպրոցական մակարդակում
Մեթոդական ուղեցույց
Ձեռնարկ
Ձեռնարկը նախատեսված է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների համար, ովքեր իրականացնում են երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացը:
Ձեռնարկը մշակվել է ՀՄԿ մասնագետների կողմից և տպագրվել ՅՈւՆԻՍԵՖ-ի աջակցությամբ: