Distance | Seminar

«Երեխաներին տրամադրվող առաջին հոգեբանական աջակցության յուրահատկությունները արտակարգ իրավիճակներում» թեմայով վեբինար

Հոկտեմբերի 5-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվեց առցանց վեբինար՝ ZOOM հարթակի միջոցով։ Վեբինարի թեման էր՝ «Երեխաներին տրամադրվող առաջին հոգեբանական աջակցության յուրահատկությունները արտակարգ իրավիճակներում»։ Բանախոս՝ ՀՊՄՀ հոգեբան, հ.գ.թ. Ալինա Մանուկյան:

Թեման արդիական էր և կարևոր։

Վեբինարն ուղեկցվեց կառուցողական և արդյունավետ քննարկումներով:

«Բուլլինգ և կոնֆլիկտներ դպրոցում․ կանխարգելում և միջամտություն» թեմայով սեմինար-դասընթաց

Հունիսի 29-ին և 30-ին տեղի ունեցավ «Բուլլինգ և կոնֆլիկտներ դպրոցում․ կանխարգելում և միջամտություն» թեմայով առցանց սեմինար-դասընթաց՝ նախատեսված ՀՄԿ մասնագետների համար։

Սեմինարի բանախոսն էր Civil Society Institute / Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն, կոնֆլիկտների կառավարման մասնագետ Արտակ Կիրակոսյանը։

Բովանդակություն.

✦ Ինչ է սոցիալական կոնֆլիկտը, կոֆլիկտների խորացման փուլերը, կոնֆլիկտի միջամտության ձևերը` ըստ փուլերի:

✦ Բուլլինգի դեմ պայքարի երկու հիմնասյուները` կանխարգելում և միջամտություն, տարիքային առանձնահատկությունները և կոնֆլիկտները դպրոցում:

✦ Միջնորդությունը դպրոցում` որպես կանխարգելման արդյունավետ մեխանիզմ։

Դասընթացն անց է կացվել «Սովորել Աննա Ֆրանկի հետ» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտը՝ Վրաստանում և Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:

«Կարո՞ղ եմ ես էլ խաղալ, կամ գրքեր, որոնք կարող են ապահովել բոլոր սովորողների մասնակցությունը»
թեմայով սեմինար-դասընթաց

Վստահաբար կարելի է ասել, որ կարդալ և գրել սովորելը երեխայի զարգացման կարևոր նվաճումներից են: Երեխաները կարդում են ինչպես իրենց ուսուցիչների, այնպես էլ ընկերների և ընտանիքի անդամների հետ: Իսկ եթե որևէ մեկը դժվարություններ ունենա կարդալ և գրել սովորելիս, ապա հնարավո՞ր է արդյոք ընթերցանության դասավանդման այնպիսի փորձ ձևավորել, որն իր մեջ ներառի տարբեր սովորողների, հաշվի առնի նրանց առանձնահատուկ կարիքները և ապահովի յուրաքանչյուր երեխայի մասնակցությունը:

Ահա այս հարցերի շուրջ խոսեց Հայկուհի Ադամյանը` ներկայացնելով «Կարո՞ղ եմ ես էլ խաղալ, կամ գրքեր, որոնք կարող են ապահովել բոլոր սովորողների մասնակցությունը» թեմայով սեմինար-դասընթացը:

Skip to content