Vacancies

խմբագիր-սրբագրիչի թափուր հաստիք

«Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ն (այսուհետ՝ Կենտրոն) աշխատանքի է հրավիրում խմբագիր-սրբագրիչի ` հայերեն լեզվի մասնագետի:

Աշխատանքային պարտականություններ՝

  • ✦ Կենտրոնի գործունեության ոլորտին առնչվող տեղեկատվական նյութերի կազմում, խմբագրում և սրբագրում
  • ✦ Կենտրոնի պաշտոնական կայքում և սոցիալական հարթակներում հրապարակվող հոդվածների, գրառումների և մասնագիտական տեղեկատվական նյութերի խմբագրում և սրբագրում
  • ✦ Կենտրոնի կողմից մշակված և հրատարակման (հրապարակման) ներկայացվող մեթոդական ուսումնամեթոդական գրականության (ուղեցույցներ, ձեռնարկներ և այլն) խմբագրում և սրբագրում
  • ✦ Կենտրոնի կողմից կազմված առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, զեկուցագրերի, միջնորդագրերի և այլ գրությունների խմբագրում և սրբագրում
  • ✦ Կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ պարզաբանումների, հայտարարությունների, հաղորդագրությունների խմբագրում և սրբագրում
  • ✦ անհրաժեշտության դեպքում՝ հանդիպումների, սեմինարների և քննարկումների վերաբերյալ լուսաբանող տեքստերի և համապատասխան տեղեկատվական նյութերի կազմում:

Պահանջվող որակավորումներ և hմտություններ՝

  • ✦ Բարձրագույն կրթություն՝ «Բանասերի» կամ «Հայոց լեզվի և գրականության մասնագետի» որակավորմամբ
  • ✦ Համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն
  • ✦ Միաժամանակ տարբեր առաջադրանքներ կատարելու և աշխատանքը վերջնաժամկետներին հասցնելու կարողություն
  • ✦ Պատասխանատվության բարձր զգացում
  • ✦ Թիմում աշխատելու պատրաստակամություն և հաղորդակցման գերազանց հմտություններ

Աշխատանքը ոչ լրիվ աշխատաժամանակով է (0,5 դրույքաչափ)։

Դիմելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի մարտի 20-ը աշխատանքային ինքնակենսագրությունն (CV) ուղարկել info.hmkentron@gmail.com էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով պաշտոնի անվանումը։

Առաջին՝ փաստաթղթային փուլը հաղթահարած մասնագետները կհրավիրվեն հարցազրույցի:

Սիրով սպասում ենք մեր նոր գործընկերոջը՝ հետաքրքիր աշխատանքի և արդյունավետ համագործակցության ակնկալիքով:

Ավտովարորդի թափուր հաստիք

«Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ն (այսուհետ՝ Կենտրոն) աշխատանքի է հրավիրում ավտովարորդի:

Աշխատանքի նկարագրություն և պարտականություններ՝

  • ✦ Կենտրոնին պատկանող իրեն կցված տրանսպորտային միջոցով փոխադրումների իրականացում․
  • ✦ Կենտրոնին պատկանող տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործում և անխափան աշխատանքի ապահովում․
  • ✦ Կենտրոնին պատկանող տրանսպորտային միջոցների սարքինության հսկողություն, փոքր անսարքությունների վերացում․
  • ✦ Կենտրոնին պատկանող իրեն կցված տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի ամենօրյա զննում և խնամք․

Պահանջվող որակավորումներ և hմտություններ՝

  • ✦ Առնվազն՝ միջնակարգ կրթություն
  • ✦ Իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքների և տեղեկատվության տիրապետում
  • ✦ Պատասխանատվության բարձր զգացում
  • ✦ Աշխատանքային փորձ

Այլ նշումներ՝

«B», «C», «D» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական

Դիմելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հունվարի 29-ը ներառյալ ներկայանալ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն՝ ք․ Երևան, Քաջազնունի 12, ժամը 9։00-17։00, իր հետ ունենալով հետևյալ փաստաթղթերը․

  • ✦ անձը հաստատող փաստաթուղթ
  • ✦ վարորդական վկայական՝ «B» «C», «D» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու համար /պարտադիր/

Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010552495 հեռախոսահամարով:

Սուրդոմանկավարժ-վերապատրաստողի թափուր հաստիք

«Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ն (այսուհետ՝ Կենտրոն) աշխատանքի է հրավիրում սուրդոմանակավարժ-վերապատրաստողի՝ Կենտրոնի Վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնում համապատասխան պաշտոնը զբաղեցնելու համար։

Հիմնական գործառույթներ՝

  • ✦ Պլանային և ընթացիկ վերապատրաստումների համար մոդուլների մշակում.
  • ✦ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների և ուսումնական հաստատությունների մասնագետների համար պետական ծրագրով հաստատված վերապատրաստումների իրականացում.
  • ✦ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործում շահագրգիռ կազմակերպությունների (պետական և համայնքային կառույցներ, ՊՈԱԿ-ներ, ՀԿ-ներ, հիմնադրամներ և այլն) ներկայացուցիչների, ծնողների համար վերապատրաստման դասընթացների անցկացում.
  • ✦ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացի բարելավմանը և մասնագետների կարողության զարգացմանը միտված ուսումնաօժանդակ նյութերի մշակում.
  • ✦ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության գործընթացում կիրառվող գործընթացների և ձևաթղթերի վերանայում և մշակում.
  • ✦ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության քաղաքականության բարելավմանն ուղղված առաջարկությունների մշակում.

Պահանջվող որակավորումներ և hմտություններ՝

  • ✦ Բարձրագույն կրթություն՝ սուրդոմանկավարժի որակավորմամբ
  • ✦ Սուրդոմանկավարժի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
  • ✦ Դասընթացների անցկացնելու փորձը կդիտվի որպես առավելություն
  • ✦ Համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն
  • ✦ Միաժամանակ տարբեր առաջադրանքներ կատարելու և աշխատանքը վերջնաժամկետներին հասցնելու կարողություն
  • ✦ Պատասխանատվության բարձր զգացում
  • ✦ Թիմում աշխատելու պատրաստակամություն և հաղորդակցման գերազանց հմտություններ

Դիմելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի դեկտեմբերի 10-ը աշխատանքային ինքնակենսագրությունն (CV) ուղարկել info.hmkentron@gmail.com էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով պաշտոնի անվանումը։

Առաջին՝ փաստաթղթային փուլը հաղթահարած մասնագետները կհրավիրվեն հարցազրույցի:

ՀՄԿ թիմը սիրով սպասում է մեր նոր գործընկերոջը՝ հետաքրքիր աշխատանքի և արդյունավետ համագործակցության ակնկալիքով:

Սոցիալական մանկավարժ-վերապատրաստողի թափուր հաստիք

«Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ն (այսուհետ՝ Կենտրոն) աշխատանքի է հրավիրում սոցիալական մանկավարժ-վերապատրաստողի՝ Կենտրոնի Վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնում համապատասխան պաշտոնը զբաղեցնելու համար։

Հիմնական գործառույթներ՝

  • ✦ Պլանային և ընթացիկ վերապատրաստումների համար մոդուլների մշակում.
  • ✦ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների և ուսումնական հաստատությունների մասնագետների համար պետական ծրագրով հաստատված վերապատրաստումների իրականացում.
  • ✦ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործում շահագրգիռ կազմակերպությունների (պետական և համայնքային կառույցներ, ՊՈԱԿ-ներ, ՀԿ-ներ, հիմնադրամներ և այլն) ներկայացուցիչների, ծնողների համար վերապատրաստման դասընթացների անցկացում.
  • ✦ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացի բարելավմանը և մասնագետների կարողության զարգացմանը միտված ուսումնաօժանդակ նյութերի մշակում.
  • ✦ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության գործընթացում կիրառվող գործընթացների և ձևաթղթերի վերանայում և մշակում.
  • ✦ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության քաղաքականության բարելավմանն ուղղված առաջարկությունների մշակում.

Պահանջվող որակավորումներ և hմտություններ՝

  • ✦ Բարձրագույն կրթություն՝ սոցիալական մանկավարժի որակավորմամբ
  • ✦ Սոցիալական մանկավարժի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
  • ✦ Դասընթացների անցկացնելու փորձը կդիտվի որպես առավելություն
  • ✦ Համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն
  • ✦ Միաժամանակ տարբեր առաջադրանքներ կատարելու և աշխատանքը վերջնաժամկետներին հասցնելու կարողություն
  • ✦ Պատասխանատվության բարձր զգացում
  • ✦ Թիմում աշխատելու պատրաստակամություն և հաղորդակցման գերազանց հմտություններ

Դիմելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի դեկտեմբերի 10-ը աշխատանքային ինքնակենսագրությունն (CV) ուղարկել info.hmkentron@gmail.com էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով պաշտոնի անվանումը։

Առաջին՝ փաստաթղթային փուլը հաղթահարած մասնագետները կհրավիրվեն հարցազրույցի:

ՀՄԿ թիմը սիրով սպասում է մեր նոր գործընկերոջը՝ հետաքրքիր աշխատանքի և արդյունավետ համագործակցության ակնկալիքով:

Skip to content