Home
Հոգեբանական ծառայություն

Հոգեբանական ծառայություն

Հոգեբանական ծառայություն

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում հոգեբանի իրականացրած գործառույթներից է Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների հոգեբանների մասնագիտական խորհրդատվության ապահովումը, խորհրդատվական այցերի իրականացումը:

Հոգեբանական ծառայության հաջորդ ուղղությունը Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների և հանրակրթական ուսումնական հաստատությունների հոգեբանների վերապատրաստումների և սեմինարների իրականացումն է՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հոգեբանական աջակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Կարևորագույն գործառույթներից է նաև Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոններին մասնագիտական աջակցություն տրամադրելու նպատակով հոգեբանական ուսումնամեթոդական նյութերի, վերապատրաստման մոդուլների մշակումն ու տրամադրումը:

Կենտրոնի հոգեբանական ծառայություններից է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հոգեբանական խորհրդատվության տրամադրումը, այն է՝ զարգացնող, շտկողական և թերապևտիկ աշխատանքների իրականացում:

ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ