«ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԼԱՆ»
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ
Ձեռնարկում ներկայացված են կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսումնադաստիարակչական գործընթացի պլանավորման և իրականացման, ինչպես նաև ԱՈՒԶՊ-ի մշակման, վերանայման և գնահատման գործընթացները` հիմքում ունենալով կրթության և զարգացման ներառականության գործընթացը կարգավորող և դրանց իրավական հիմքն ապահովող առանցքային փաստաթղթերը: Ձեռնարկում հանգամանալիորեն մեկնաբանվում է, թե ինչ է անհատական ուսուցման և զարգացման պլանը, ինչ կառուցվածք պետք է ունենա այն, ովքեր և ինչ ներդրում կարող են ունենալ այս փաստաթղթի մշակման և իրականացման գործընթացում։ Տրվում են նաև մեթոդական ցուցումներ ԱՈՒԶՊ-ի մշակման, իրականացման և գնահատման գործընթացների հաջողությունը պայմանավորող սկզբունքների վերաբերյալ՝ առավելագույն արդյունավետություն ապահովելու համար։
Ուղեցույցի նպատակն է աջակցել դաստիարակներին, դաստիարակի օգնականներին, մանկավարժահոգեբանական ծառայություններ մատուցող մասնագետներին և ծնողներին՝ հնարավորություն տալով նրանց վարել գործնական և իրատեսական երկխոսություն սանի կարիքների վերաբերյալ, գտնել այդ կարիքները բավարարելու ստեղծագործ ուղիներ, ԱՈՒԶՊ-ի մշակման գործընթացն իրականացնել առավել հստակ և համակարգված` արդյունքում ունենալով գործուն աշխատանքային փաստաթուղթ:
