
2020թ․ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը անցում են կատարել համընդհանուր ներառական կրթության, որի շրջանակներում վերոնշյալ մարզերի բոլոր դպրոցներն իրականացնելու են ներառական կրթություն: Այս գործընթացի արդյունավետ կազմակերպման կարևորագույն նախապայման է մանկավարժների կարողությունների զարգացումը:
- ⟡ ունենալ բարձրագույն մանկավարժական կրթություն
- ⟡ լինել Գեղարքունիքի կամ Կոտայքի մարզի բնակիչ
- ⟡ լինել գործող ուսուցիչ
- ⟡ ունենալ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
- ⟡ ունենալ հաղորդակցման և թիմային աշխատանք իրականացնելու կարողություններ
- ⟡ մարզերում վերապատրաստում իրականացնելու հասանելիություն եւ ճկունություն
- ⟡ տիրապետել համակարգչային ծրագրերի (Word, Excel, Powerpoint եւ այլն)
- ⟡ տիրապետել առնվազն մեկ օտար լեզվի
- ⟡ ունենալ կազմակերպչական, արագ կողմնորոշվելու հմտություն եւ նախաձեռնողականություն
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն է տրամադրում արցախյան պատերազմից տուժած ընտանիքներին։
Հարցերի և խորհրդատվության համար կարող եք զանգահարել
+374 10 552495 հեռախոսահամարով։

Սկզբնաղբյուրը՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
Հարգելի ծնողներ,
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը վերսկսում է մանկավարժահոգեբանական աջակցության հետևյալ ծառայությունների տրամադրումը՝
- լոգոպեդ
- հատուկ մանկավարժ
- հոգեբան
- արտ-թերապիա
- պարային թերապիա
Այս ծառայությունները նախատեսված են զարգացման բարդ և բազմակի խնդիրներ ունեցող նախադպրոցական տարիքի երեխաների համար։
2020-2021 ուսումնական տարվա համար կատարվում է երեխաների հավաքագրում։ Այն ծնողները, ովքեր հետաքրքրված են, կարող են գրանցվել՝ զանգահարելով (010) 559-451 հեռախոսահամարով, կամ այցելել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն՝ ք․Երևան, Քաջազնունի 12:
Սիրով սպասում ենք մեր փոքրիկ այցելուներին:
