Հանրապետական
Մանկավարժահոգեբանական
Կենտրոն

Republican Pedagogical-Psychological Center

ՍԻՐԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Շարունակում ենք Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Պերկինս միջազգային» կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող վեբինարների շարքը։ Մեր հաջորդ վեբինարի թեման է՝ «ԲԱԶՄԵՂԱՆԱԿ ՄՈՏԵՑՈՒՄ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆԸ»

Բանախոսներ` «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետներ Մարտինա Ցելիզիչ, Իվանա Ռոգար Գոյեվիչ

Գրագիտությունը մեզ հնարավորություն է տալիս կիսվել տեղեկատվությամբ և գաղափարներով։ Այն աշխարհը ճանաչելու և նրա հետ շփվելու միջոց է, որը հաճախ հիմնված է վերացական համակարգի՝ լեզվի օգտագործման վրա։ Հետևաբար բազմակի հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում ընթերցանությունից խոսելու պարագայում նախ պետք է ընդլայնենք մեր ավանդական պատկերացումները կարդալու և գրելու վերաբերյալ։

Այս վեբինարի նպատակը գրագիտության մասին մեր ընկալումները լայնացնելու հնարավորությունները բացահայտելն է։ Այստեղ գրագիտությունը դիտարկվում է որպես շարունակական հիմնարար գործընթաց, որ սկսվում է մինչև երեխայի գրել-կարդալ սովորելը և ընդգրկում է նրա ընդհանուր զարգացումը ծննդյան պահից սկսած։

Վեբինարը տեղի կունենա 2025թ․ հունիսի 30-ին, ժամը` 20:00

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հունիսի 29-ը ժամը 18։00 նախապես գրանցվել՝ հետևելով
🔗 https://forms.gle/xVmRBrvTVonfqmWW8 հղմանը։

Գրանցումների քանակը՝ սահմանափակ է։

Վեբինարին մասնակցությունն անվճար է։

Դե ինչ, բաց մի թողեք հնարավորությունը հետևելու միջազգային գործընկերների կողմից լավագույն փորձի փոխանցմանը՝ հայերեն թարգմանությամբ։

«ԱՊԱՀՈՎ ԴՊՐՈՑ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԲՈՒԼԻՆԳԻ» մանկավարժական աշխատաժողով 2025

2025թ․ ապրիլի 5-ին տեղի ունեցավ «ԱՊԱՀՈՎ ԴՊՐՈՑ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԲՈՒԼԻՆԳԻ» մանկավարժական աշխատաժողովը, որը կազմակերպել էր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ։

Աշխատաժողովն ուղղված էր հանրակրթական դպրոցներում բռնությանն ու բուլինգին նպաստող միջավայրի ու գործոնների կանխարգելմանն ու բացառմանը, հակաբուլինգային միջոցառումների և դպրոցներում ընդհանուր դրական մթնոլորտի ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների բարելավմանը։   ➤➤➤ 

ՎԵՐՋԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

‼️Տեղեկացնում ենք, որ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը Կրթության տեսչական մարմնի, ՀՀ ներքին գործերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ

համագործակցությամբ ըստ իրավիճակի և անհրաժեշտության ձեռնարկում է միջոցառումներ՝ ուսումնական հաստատություններում բռնության (այդ թվում՝ բուլինգի) դեպքերին արձագանքելու և դրանց կանխարգելման աշխատանքներին համապատասխան ընթացք տալու համար։

‼️Բռնության (բուլինգի) դեպքերի վերաբերյալ ահազանգերի աճով պայմանավորված՝ հարկ ենք համարում նշել, որ մեր արձագանքը արձանագրված դեպքերին իրականացվում է հնարավորինս արագ և հասցեական։

ℹ️ ՀՀ ԿԳՄՍՆ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի թեժ գիծը գործում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը` 9։00-18։00, ընդմիջում՝ 13։00-14։00։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին համապատասխան մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրումը հնարավորինս արագ և արդյունավետ իրականացնելու նպատակով Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից կազմակերպվել և համակարգվել են մի շարք գործընթացներ։

Այս օրերին ՀՄԿ-ն ակտիվ կապի մեջ է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, դպրոցների տնօրենների, մանկավարժական ու հոգեբանական ծառայություններ իրականացնող տարբեր գործընկերների հետ՝ իրականացվող աշխատանքները թիրախային և արդյունավետ կազմակերպելու նպատակով։   ➤➤➤ 

ՀՄԿ | ՀԱՍԱՆԵԼԻ, ՄԱՏՉԵԼԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որի նպատակը երեխայի կրթության իրականացման գործընթացում կրթական ծառայությունների մատչելիությունը, արդյունավետությունը և մասնակցային հնարավորությունները մեծացնելն է։

Կենտրոնի կողմից իրականացվում են վերապատրաստումներ, խորհրդատվություններ, մեթոդական ուղեցույցների, նյութերի և ձեռնարկների բովանդակային մշակումներ, որոնք միտված են ներառական կրթության կազմակերպման գործընթացի արդյունավետության բարձրացմանը և նրանում ներգրավված անձանց մասնագիտական որակների բարելավմանն ու կատարելագործմանը: ➤➤➤

Համագործակցություն

Skip to content