Օգոստոսյան խորհրդակցությունների հերթական փուլն անցկացվեց Վայոց ձորի մարզում։ Դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ քննարկումը վարում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
Հանդիպմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության, Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնատար անձինք, կրթության ոլորտի պատասխանատուներ, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ԿԶՆԱԿ հիմնադրամի, ԿՏԱԿ-ի ներկայացուցիչներ։
Խորհրդակցության ընթացքում նախարարի տեղակալ Ա.Սվաջյանը, ի թիվս այլ հարցերի, խոսեց դպրոցների կառավարման և ֆինանսավորման նոր մոդելների մասին, անդրադարձավ ակնկալվող փոփոխություններին, մասնավորապես հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը, նոր դասագրքերին և դրանց ուշացման խնդիրներին, ինչպես նաև կամավոր ատեստավորմանը, մանկավարժների մասնագիտական զարգացման հնարավորություններին, ոլորտի իրավական ակտերի փոփոխություններին։
ՀՄԿ տնօրեն Լ․ Մնացականյանը ներկայացրեց համընդհանուր ներառականությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում նաև դպրոցների ֆինանսավորման նոր մոդելով հոգեբանի և ուսուցչի օգնականի հաստիքների պարտադիր ներդրումը, ֆիզիկական միջավայրի և խելամիտ հարմարեցումներով դպրոցների համալրումը։
Սկզբնաղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ