2023-2024 ուսումնական տարվան ընդառաջ հանդիպումները Սյունիքի մարզում տեղի ունեցան Կապան և Գորիս քաղաքներում։ Քննարկումները վարում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Մասնակցում էին մարզի դպրոցների և նախադպրոցական հաստատությունների տնօրենները:
Արտագնա խորհրդակցություններին ներկա էին ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության, Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պաշտոնատար անձինք, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ԿԶՆԱԿ հիմնադրամի, ԿՏԱԿ-ի ներկայացուցիչներ։

ՀՄԿ տնօրեն Լ․Մնացականյանն անդրադարձավ դպրոցների ֆինանսավորման նոր մոդելին և այդ շրջանակում համընդհանուր ներառական կրթության կազմակերպմանը։ Նա նշեց նաև, որ դպրոցներում սեպտեմբերից պարտադիր է լինելու հոգեբանի հաստիքը:
Մասնակիցները խոսեցին նաև հանրակրթության և նախադպրոցական կրթության նոր չափորոշիչների ներդրման, նոր դասագրքերի, դպրոցների կառավարման, կամավոր ատեստավորման ու մանկավարժների մասնագիտական զարգացման հնարավորությունների, կրթության ոլորտում փոփոխություններ նախատեսող իրավական ակտերի մասին:
Սկզբնաղբյուր` ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ