Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը (այսուհետ՝ Կենտրոն կամ ՀՄԿ) պետական ոչ առևտրային կազմակերպություն է։ Այն հանրապետությունում ներառական կրթության գործընթացի կազմակերպման, համակարգման և մեթոդաբանության մշակման կարևորագույն սուբյեկտներից մեկն է։
Ստեղծվել է ՀՀ կառավարության 2017թ. հունվարի 12-ի N 10-Ն որոշմամբ՝ «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակազմակերպման արդյունքում / «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի Կանոնադրություն
Կենտրոնի ստեղծման գործում կարևորագույն ավանդ ունի ՀՀ վաստակավոր մանկավարժ Վարդուհի Կատինյանը։
Կենտրոնը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իր Կանոնադրությամբ:
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Կենտրոնի նպատակը երեխայի կրթության իրականացման գործընթացում կրթական ծառայությունների մատչելիությունը, արդյունավետությունը և մասնակցային հնարավորությունները մեծացնելն է։
ՇԱՀԱՌՈՒՆԵՐ
- ✓ ուսուցիչներ
- ✓ ուսուցչի օգնականներ
- ✓ ՄՀ աջակցող մասնագետներ
- ✓ վարչական անձնակազմ
- ✓ երեխաներ
- ✓ ծնողներ
- ✓ պետական և հասարակական կազմակերպությունների, ՀՀ տարբեր գերատեսչությունների և շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- ✓ Ուսումնական հաստատություններ
- ✓ ՀՀ տարբեր գերատեսչություններ
- ✓ Պետական, միջազգային և հասարակական կազմակերպություններ
- ✓ Շահագրգիռ այլ կառույցներ
ՏԵՍԼԱԿԱՆ
Հիմք ընդունելով յուրաքանչյուր երեխայի շահը՝ ապահովել նրա կրթության իրավունքի իրացումը հավասար, մատչելի պայմաններում
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Կրթության գործընթացի ներառականության ապահովումը մեծապես կախված է այդ գործընթացին ներգրավված անձանց գիտելիքների, կարողությունների և հմտությունների անընդհատ զարգացումից: ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում ՀՄԿ-ն իրականացնում է մասնագիտական կարողությունների հզորացմանն ու կատարելագործման արդիականությանն ուղղված
վերապատրաստման դասընթացներ
սեմինարներ
վարպետաց դասեր
ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՄԿ-ի կողմից խորհրդատվություններն իրականացվում են հեռավար և առկա ձևաչափերով՝ նպաստելով
կրթության մատչելիության, ներառականության, որակի և արդյունավետության բարձրացմանը
սովորողին տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների արդյունավետ կազմակերպմանն ու իրականացմանը
երեխայի իրավունքների մասին իրազեկմանը
ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՄՆԵՐ
ՀՄԿ-ի կողմից ստեղծվում են ուսումնառության գործընթացում յուրաքանչյուր երեխայի ներառմանը նպաստող ուսումնական նյութեր․
աշխատանքային գիրք-տետրեր
մեթոդական ուղեցույցներ և ձեռնարկներ
դիդակտիկ նյութեր
զարգացնող խաղեր և վարժություններ
վերապատրաստման մոդուլներ
ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ
Կենտրոնում իրականացվում է կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի (ԿԶԱՊԿ) և կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի (ԿԱՊԿ) գնահատման արդյունքների բողոքարկում՝ ծնողի անհամաձայնության դեպքում։
Գործընթացում ներգրավված կողմերն են՝
ծնող (օրինական ներկայացուցիչ)
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն
ըստ անհրաժեշտության` ՏՄԱԿ-ի մասնագետներ, ուսումնական հաստատության վարչական և մանկավարժական աշխատողներ
ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ
ՀՄԿ-ն իրականացնում է մշտադիտարկումներ կրթության ոլորտում ներառականության ապահովման, աջակցության ծառայությունների որակի բարելավման, տվյալների վերլուծության, ներառական կրթության քաղաքականության բարելավմանն ուղղված առաջարկությունների տրամադրման նպատակով։
Թիրախային ուղղություններն են՝
ԿԶԱՊԿ/ԿԱՊԿ գնահատման գործընթացը
սովորողներին տրամադրվող աջակցող ծառայությունների որակը և արդյունավետությունը
ուսումնական գործընթացի ներառականությունը
ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ
Կենտրոնի կողմից իրականացվում է նաև ՀՄԿ-ի, պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների գործունեության լուսաբանում և հասարակության իրազեկվածության բարձրացում, մասնավորապես՝
Տեղեկատվության հավաքագրում, մշակում և հանրայնացում հետևյալ միջոցներով․
|
Միջոցառումների կազմակերպում տարբեր ձևաչափերով․
|
ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ
Կենտրոնի կողմից իրականացվում է նաև ՀՄԿ-ի, պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների գործունեության լուսաբանում և հասարակության իրազեկվածության բարձրացում, մասնավորապես՝
Տեղեկատվության հավաքագրում, մշակում և հանրայնացում հետևյալ միջոցներով․
ՀՄԿ կայք www.hmk.am
սոցիալական հարթակներ | Facebook, Instagram, Youtube
լրատվամիջոցներ, տպագիր և էլեկտրոնային այլ միջոցներ
Միջոցառումների կազմակերպում տարբեր ձևաչափերով․
աշխատաժողովներ
կլոր սեղան-քննարկումներ
պանելային քննարկումներ
սեմինարներ և վեբինարներ
իրազեկող արշավներ
համագործակցության շրջանակների ընդլայնում