Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի նորաստեղծ «ՄԻԱՍԻՆ» ներառական թատերախումբը ստեղծվել է 2022թ-ի մարտին:
Թատերախմբի ղեկավարն է բեմադրիչ-ռեժիսոր Մարինե Ասատրյանը։ Մարինեն 1988թ-ից աշխատում է մանկապատանեկան թատերական արվեստի ոլորտում։ Աշխատանքային գործունեության ընթացքում ստեղծել և ղեկավարել է բազմաթիվ թատերախմբեր՝ դրանով նպաստելով մասնակիցների ներառմանը և մասնագիտական կողմնորոշմանը։
Թատերախմբի մասնակիցները 12-ն են։
Թատերախմբի նպատակն է թատերական արվեստի միջոցով ապահովել երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու սոցիալ-հասարակական կյանքում նրանց լիարժեք ներգրավվածությունը, երեխաներին սովորեցնել ընդունել միմյանց` անկախ իրենց առանձնահատկություններից: Ներկայացումների միջոցով նպատակ ունենք նաև իրազեկել հասարակությանը և փոխել վերաբերմունքը առանձնահատկություններ ունեցող երեխաների նկատմամբ:
Ներկայացումներն իրականացվում են Երևան քաղաքում և ՀՀ մարզերում` փորձելով արվեստի միջոցով երեխաների և առհասարակ հասարակության համար որպես արժեք ձևավորել բազմազանությունը և ապահովել իրական ներառում՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:
Խաղացանկ
- ✦ «Արևալուսին»
- ✦ «Ջրաշուշանի ճամփորդությունը»
- ✦ «Խաղաղ մանկություն»
- ✦ «Սուրբ Ծննդյան ծառը»
- ✦ «Ավելի ուժեղ, քան թվում է»