Տարեք երեխային թատրոն, կամ թատրոնը բերեք երեխայի մոտ։
Մանկապատանեկան թատրոնի միջազգային կազմակերպության (ASSITEJ – International Association of Theatre for Children and Young People) կողմից յուրովի է նշվում Թատրոնի միջազգային օրը․ ավանդույթի համաձայն՝ ամեն տարի այս ուղերձով, որի տեքստն անփոփոխ է, հանդես են գալիս տարբեր արվեստագետներ, մարդիկ, ովքեր առնչվում են մշակույթի՝ մասնավորապես մանկապատանեկան թատրոնի հետ 🔗https://bit.ly/3KeQV3I
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի թիմը նույնպես միացավ ավանդական ուղերձի ընթերցմանը, իսկ Կենտրոնի «ՄԻԱՍԻՆ» թատերախմբի մասնակիցները՝ Մարինե Ասատրյանի ղեկավարությամբ, ստեղծեցին թատերախմբի «խորհրդանիշ-ծառը», որը լի էր գարնանային գույնզգույն ծաղիկներով և բարեմաղթանքներով։
Շնորհավորելով թատերասերներին Թատրոնի միջազգային օրվա առթիվ՝ ևս մեկ անգամ հավաստում ենք, որ արվեստը՝ մասնավորապես թատրոնը, երեխաների և, առհասարակ, հասարակության համար բազմազանությունը որպես արժեք ձևավորելու և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում իրական ներառում ապահովելու գործընթացի կարևորագույն ուղղություններից մեկն է։