Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից մշակված «Ինչպես խթանել ներառումը դասարանում» մեթոդական ուղեցույցում տեղ գտած հաջողված պատմությունների վրա է հիմնված նաև մեր երրորդ տեսաֆիլմը, որը պատմում է տասնվեցամյա Անուշի մասին։
Անուշը սովորում է տասնմեկերորդ դասարանում։ Տեսողության խնդիրը լուրջ դժվարություններ է առաջացնում Անուշի ինչպես կրթական, այնպես էլ առօրյա կյանքում, սակայն նա կարողանում է հաղթահարել դժվարությունները։ Կրթությունը նրա համար դառնում է հաճելի և հետաքրքիր տիֆլոմանկավարժի, դասընկերների հետ համագործակցության, միջավայրային հարմարեցումների և, իհարկե, ուսուցչի՝ ընկեր Դավիթի կիրառած տարբեր ռազմավարությունների արդյունքում։
«Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և աջակցությամբ, «Իմ իրավունքը․ ներառական կրթություն Հայաստանում և Կոսովոյում» ծրագրի շրջանակներում ստեղծված ֆիլմաշարը միտված է հասարակական իրազեկվածության բարձրացմանն ու կրթական բազմազանության ապահովմանը յուրաքանչյուր երեխայի կրթության հիմնարար իրավունքի իրացման նպատակով։
Հիշեցնենք, որ ֆիլմը ստեղծվել է «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և աջակցությամբ, «Իմ իրավունքը. ներառական կրթություն Հայաստանում և Կոսովոյում» ծրագրի շրջանակներում։ Նախաձեռնությունը միտված է յուրաքանչյուր երեխայի կրթության հիմնարար իրավունքի իրացմանը։