2021 թվականի նոյեմբերի 19-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացվող «Մանկավարժահոգեբանական աջակցության ցուցաբերումը ՔՈՎԻԴ-19 համավարակի ընթացքում» ծրագրի շրջանակներում:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենները, ESI խորհրդատվական կազմակերպության փորձագետ Հ. Ղուկասյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի անձնակազմը՝ տնօրեն Ա․Սվաջյանի գլխավորությամբ։
Հանդիպման օրակարգը հագեցած էր տարաբնույթ հարցերի ներկայացմամբ, որոնց թվում՝
✦ Կրթության առանձանահատուկ պայմանների կարիքի գնահատման նոր գործիքակազմի և ընթացակարգերի նախագծի ներկայացում,
✦ Կրթական գործընթացում աջակցող տեխնոլոգիաների կիրառման և ներդրման նախագծի ներկայացում,
✦ ՏՄԱԿ-ների գործունեության տարեկան պլանավորումների և իրականացված աշխատանքների ամփոփմանն ուղղված հարցերի քննարկում,
✦ ՏՄԱԿ-ների կողմից Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման ծավալի վերաբերյալ հետազոտության արդյուքների ներկայացում,
Հանդիպումը հագեցած էր ակտիվ քննարկումների և մտքերի փոխանակումներով, հնչեցին բազմաթիվ հարցադրումներ և առաջարկներ։