2023թ-ի հունվարի 10-12-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում կազմակերպվել էին խորհրդատվական հանդիպումներ Կոտայքի, Շիրակի և Արմավիրի մարզերի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գնահատում իրականացնող մասնագետների հետ:
Հանդիպման նպատակն էր նախապատրաստել մասնագետներին 2023-2024 ուսումնական տարում հանրապետության մի շարք մարզերում նախադպրոցական համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործընթացին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նախադպրոցական ուսումնական հաստատություններում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործընթացի իրականացման, մասնավորապես՝
- ✦ նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների գնահատման գործընթացի և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման,
- ✦ Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգի,
- ✦ ինչպես նաև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության վերաբերյալ հարցեր:
Խորհրդատվությունն իրականացվեց ՀՄԿ-ի գնահատման բաժնի ղեկավար Լ. Մարգարյանի, սոցիալական մանկավարժ Ա. Մելքումովի, սոցիալական աշխատող Ս. Մուրադյանի և հատուկ մանկավարժ Ա. Շիրոյանի կողմից:
Խորհրդատվական հանդիպումները լինելու են շարունակական: