Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագիրն իր աշխարհագրությունն ընդլայնելով կիրականցվի նաև Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում:
Ծրագրի նպատակն է մենթորական շարունակական աջակցության միջոցով նպաստել հանրակրթական դպրոցների մանկավարժների կարողությունների զարգացմանը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների լիարժեք ներառման և կրթության արդյունավետ կազմակերպման նպատակով:
2022թ-ի դեկտեմբերից սկսվել են նախնական փուլն անցած մասնակիցների վերապատրաստումները, ովքեր ընտրվել են Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերից՝ դիմում-հայտերի հիման վրա։ Վերապատրաստումներն ընթանում են առցանց ձևաչափով, որին հաջորդելու են գործնական հանդիպումները։ Վերապատրաստման ավարտին քննությունը (գրավոր՝ թեստ և բանավոր) հաջողությամբ հանձնած մասնակիցները կընդգրկվեն ծրագրում՝ որպես մենթոր և սույն թվականի փետրվարի 1-ից կուղղորդվեն դպրոցներ՝ իրենց կցված ուսուցիչների համար իրականացնելու վերապատրաստումներ և շարունակական մենթորական աջակցության ծրագիր։