«Սուրբ Ծննդյան ծառը» – պատմություն, որը սկիզբ դրեց Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի «ՄԻԱՍԻՆ» թատերախմբի ՄԵԾԵՐԻ խմբի ստեղծմանը…
Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ «Հաղթենք Դիաբետը Միասին հիմնադրամ» հասարակական կազմակերպության և «Մուրացան» բժշկական կենտրոնի Էնդոկրինոլոգիայի բաժանմունքի աջակցությամբ և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հաճելի անակնկալ-ներկայացում բաժանմունքի փոքրիկների համար։
Կենտրոնի «Միասին» թատերախմբի մեծերի խումբը հանդես եկավ «Սուրբ ծննդյան ծառը» ներկայացմամբ, որն ընդունվեց առանձնահատուկ ջերմությամբ ու մեծ ոգևորությամբ։
Ներկայացման վերջին հատվածում երեխաները Միասին զարդարեցին Սուրբ Ծննդյան ծառ-խորհրդանիշը, ապա դերասանները բաժանմունքի երեխաներին փոխանցեցին «Միասին» թատերախմբի փոքրիկների ձեռքերով պատրաստած բարեմաղթանքներով լի բացիկները։
Օրը վերածվեց իսկական տոնի թե՜ փոքրիկ հանդիսատեսների, և թե՜ թատերախմբի մասնակիցների համար։
Հրաշքները կատարվում են:
Նկարները՝ Հաղթենք Դիաբետը Միասին հիմնադրամի ֆեյսբուքյան էջից