Հանրապետական
Մանկավարժահոգեբանական
Կենտրոն

Republican Pedagogical-Psychological Center

Նոյեմբերի 10, 2026 | «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԱՈՒՏԻԶՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ» թեմայով դասընթաց ծնողների համար

ԻՐԱԶԵԿ ԾՆՈՂՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՂ ԵՎ ԱՋԱԿՑՈՂ ՀԱՄԱՅՆՔ

ՍԻՐԵԼԻ ԾՆՈՂՆԵՐ

2026թ․ նոյեմբերի 10-ին, Ժամը` 11։00, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի կունենա դասընթաց ծնողների համար։

Թեմա՝ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԱՈՒՏԻԶՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ»

Դասընթացավարն է ՀՄԿ բովանդակային մշակումների բաժնի մասնագետ Սյուզաննա Պետրոսյանը։

Դասընթացի նպատակն է ծնողներին իրազեկել աուտիզմ ունեցող երեխաների սոցիալական հմտությունների ուսուցման առանձնահատկությունների, արդյունավետ մոտեցումների և ռազմավարությունների մասին, ինչպես նաև տրամադրել գործնական խորհուրդներ ու գործիքներ առօրյա կյանքում կիրառելու համար։

Դասընթացի հիմնական թեմաներն են՝

  • ✦ Սոցիալական հմտությունները և դրանց նշանակությունը երեխայի զարգացման ու սոցիալական ներառման գործընթացում։
  • ✦ Սոցիալական հմտությունների ձևավորմանն ու զարգացմանն ուղղված գործնական մեթոդներ և ռազմավարություններ:
  • ✦ Սոցիալական պատմությունների՝ որպես սոցիալական իրավիճակների ըմբռնմանն ուղղված տեխնիկայի կիրառումն առօրյայում։

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2026թ․ նոյեմբերի 9-ը ժամը` 20:00 նախապես գրանցվել՝ հետևելով 🔗 https://forms.gle/pSNhJfC4RtwTigv97 հղմանը, որից հետո Ձեր էլեկտրոնային փոստին կստանաք մասնակցության հղումը։

Գրանցումների քանակը՝ սահմանափակ է, մասնակցությունն՝ անվճար։

Դասընթացին կարող են մասնակցել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողները և երեխաների հետ աշխատող մասնագետները։

Սիրով սպասում ենք ձեզ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում /հասցե՝ ք․Երևան, Քաջազնունի 12։

Վերապատրաստումն իրականացվում է «Երեխայի արդյունավետ կրթության և սոցիալական ներառման երաշխիքներ» թեմայով դասընթացների շրջանակում։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ գործընկերներ,

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը (ՀՄԿ) հորդորում է զերծ մնալ այլ կազմակերպությունների կամ անձանց կողմից իրականացվող ոչ պաշտոնական, չարտոնված կամ ոչ հավաստի վերապատրաստումներից, ինչպես նաև չգնել և չօգտագործել դրանց շրջանակում տրամադրվող փաստաթղթերի, ձևաթղթերի, ձեռնարկների և այլ ուսումնամեթոդական նյութերի չստուգված տարբերակները։

Կարևոր է հաշվի առնել, որ սխալ կամ ոչ գործող ձևաթղթերի և փաստաթղթերի կիրառումը կարող է հանգեցնել անցանկալի խնդիրների մասնագիտական գործունեության ընթացքում։

www.hmk.am ՀՄԿ-ի պաշտոնական կայքում հասանելի են ոլորտին վերաբերող օրենսդրական կարգավորումները, անհրաժեշտ ձևաթղթերը, ձեռնարկները, ուսումնամեթոդական ուղեցույցները և այլ օգտակար նյութեր։

Խնդրում ենք տեղեկատվություն և նյութեր ստանալ բացառապես պաշտոնական և վստահելի աղբյուրներից։   ➤➤➤ 

ՀՄԿ հրատարակությունների շնորհանդես 2025

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ ՀՄԿ-ի կողմից նախորդ տարվա ընթացքում մշակված հրատարակությունների շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, Կրթության տեսչական մարմնի, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՄԿ-ի գործընկեր տարբեր կառույցների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը անդրադարձավ այն հայեցակարգային հարցերին, որոնք պետք է բխեն երեխայի լավագույն շահից՝ այդ համատեքստում դիտարկելով մանկավարժական և ծնողական համայնքների հետ աշխատելու անհրաժեշտությունը։ Նա ընդգծեց ներառող միջավայրի ապահովման անհրաժեշտությունը կրթական հաստատություններում՝ շեշտելով խնդիրները ճիշտ հասցեագրելու, քայլերը ճիշտ տրամաբանության մեջ ձևակերպելու կարևորությունը։ Նախարարը կարևորեց նաև շարունակական երկխոսությունը և փոխգործակցությունը շահառուների հետ, ինչպես նաև հետադարձ կապի միջոցով տեղեկատվության հավաքագրումը, որն ուղղված է կրթության ոլորտի արդիական խնդիրների վերհանմանն ու դրանց լուծման մեխանիզմների լավարկմանը։

ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց ՀՄԿ-ի կողմից մշակված ձեռնարկները՝ խմբավորելով դրանք երեք հիմնական ենթաբաժիններում․  ➤➤➤ 

‼️Տեղեկացնում ենք, որ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը Կրթության տեսչական մարմնի, ՀՀ ներքին գործերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ համագործակցությամբ ըստ իրավիճակի և անհրաժեշտության ձեռնարկում է միջոցառումներ՝ ուսումնական հաստատություններում բռնության (այդ թվում՝ բուլինգի) դեպքերին արձագանքելու և դրանց կանխարգելման աշխատանքներին համապատասխան ընթացք տալու համար։

‼️Բռնության (բուլինգի) դեպքերի վերաբերյալ ահազանգերի աճով պայմանավորված՝ հարկ ենք համարում նշել, որ մեր արձագանքը արձանագրված դեպքերին իրականացվում է հնարավորինս արագ և հասցեական։

ℹ️ ՀՀ ԿԳՄՍՆ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի թեժ գիծը գործում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը` 9։00-18։00, ընդմիջում՝ 13։00-14։00։

ՎԵՐՋԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ

ՀՄԿ | ՀԱՍԱՆԵԼԻ, ՄԱՏՉԵԼԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որի նպատակը երեխայի կրթության իրականացման գործընթացում կրթական ծառայությունների մատչելիությունը, արդյունավետությունը և մասնակցային հնարավորությունները մեծացնելն է։

Կենտրոնի կողմից իրականացվում են վերապատրաստումներ, խորհրդատվություններ, մեթոդական ուղեցույցների, նյութերի և ձեռնարկների բովանդակային մշակումներ, որոնք միտված են ներառական կրթության կազմակերպման գործընթացի արդյունավետության բարձրացմանը և նրանում ներգրավված անձանց մասնագիտական որակների բարելավմանն ու կատարելագործմանը: ➤➤➤

«ԱՊԱՀՈՎ ԴՊՐՈՑ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԲՈՒԼԻՆԳԻ» մանկավարժական աշխատաժողով 2025

2025թ․ ապրիլի 5-ին տեղի ունեցավ «ԱՊԱՀՈՎ ԴՊՐՈՑ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԲՈՒԼԻՆԳԻ» մանկավարժական աշխատաժողովը, որը կազմակերպել էր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ։

Աշխատաժողովն ուղղված էր հանրակրթական դպրոցներում բռնությանն ու բուլինգին նպաստող միջավայրի ու գործոնների կանխարգելմանն ու բացառմանը, հակաբուլինգային միջոցառումների և դպրոցներում ընդհանուր դրական մթնոլորտի ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների բարելավմանը։   ➤➤➤ 

Համագործակցություն

Skip to content