«ՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐ» ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅ
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐ» մեթոդական ուղեցույցը «Մատչելի կրթական միջավայր» ձեռնարկների շարքի առաջին բաժինն է։
Այն անհրաժեշտ տեղեկատվություն է պարունակում դպրոցի ֆիզիկական ենթակառուցվածքների, գույքի, կահավորման, սարքավորումների մատչելիության ու խելամիտ հարմարեցումների, և առհասարակ, այն ամենի մասին, թե ինչպես կարելի է սկսել, իրականացնել և գնահատել դպրոցի զարգացման գործընթացը դեպի ներառականություն: Ուղեցույցը միտված է նպաստելու դպրոցների ֆիզիկական միջավայրի համապատասխանեցմանը ներառական կրթության ապահովման պահանջներին։