«ՆԵՐԱՌՈՂ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ» ՄԵԹՈԴԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այս ձեռնարկի նպատակը ներառական դասավանդման կարողությունների արդյունավետ զարգացումն է։ Այն գործնական ընթացքով հիմնավորված տեսամեթոդական աջակցություն է տրամադրում հանրակրթական դպրոցների ուսուցիչներին և ուսուցչի օգնականներին համընդհանուր ներառական կրթության համատեքստում դասավանդման արդյունավետ ռազմավարությունների ներդրման և կիրառման գործընթացում: Ձեռնարկի բովանդակությունն ուղղված է բոլոր սովորողների լիարժեք և խելամիտ ներգրավմանը և, հետամուտ լինելով համընդհանուր ներառականության հիմնարար սկզբունքներից մեկին, կարող է նպաստել բոլոր սովորողների կրթության որակի բարելավմանը։