ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Ձեռնարկն ամփոփ տեղեկատվություն է ներկայացնում ՏՄԱԿ-ի գործունեության, կառուցվածքի, գործառույթների, աշխատանքների պլանավորման ու հաշվետվողականության, ինչպես նաև շահագործման պայմանների վերաբերյալ։ Այն նպատակաուղղված է աջակցելու տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանն ու իրականացմանը, ինչպես նաև ապահովելու միասնական գործելաոճ ու ընթացակարգեր ուսումնական հաստատությունների և ՏՄԱԿ-ների միջև։