«ՏԵԽՆՈԼՈԳԻԱ 1» ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԻՐՔ-ՏԵՏՐ և «ՏԵԽՆՈԼՈԳԻԱ 1» ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԻՐՔ-ՏԵՏՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՈՒՍՈՒՑՉԻ ՀԱՄԱՐ
«ՏԵԽՆՈԼՈԳԻԱ 1» ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԻՐՔ-ՏԵՏՐԸ կօգնի երեխաներին առավել հետաքրքիր և հասանելի կերպով յուրացնել ամեն ինչից ամեն ինչ կառուցելու առաջին հմտությունները: Գիրք-տետրում մեծ տեղ է հատկացված բոլոր երեխաների ինքնուրույնության, հավասար հնարավորությունների, ստեղծագործական ունակությունների զարգացմանը միտված առաջադրանքներին:
Մեթոդական ուղեցույցը կուղղորդի ուսուցիչներին՝ ապահովելու այդ հավասար հնարավորությունների իրացման պայմանները տեխնոլոգիա առարկայի դասընթացում: