«ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ» ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՁԵՌՆԱՐԿ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այն կարևոր ուղեցույց է հանրակրթական ուսումնական հաստատությունների և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների միջև համագործակցության ուղիների ու հնարավորությունների մասին՝ միտված յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար հնարավորության և որակի ապահովմանը։ Ձեռնարկը մանրամասն տեղեկատվություն է պարունակում յուրաքանչյուր մասնագետի գործառույթներից բխող աշխատանքների և դրանց ուղղվածության, գործունեության հիմնական էթիկական սկզբունքների և այլ մանրամասների մասին, օգնում հասկանալ ՏՄԱԿ-ների և հանրակրթական դպրոցների համագործակցության բնույթն ու պատկերացնել ծավալները։