ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՐԳԵԼԻ ՏՆՕՐԵՆՆԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ
Տեղեկացնում ենք, որ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառող դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակում 2021-2022 ուսումնական տարում վերապատրաստման դասընթացներին մասնակցած և շարունակական մենթորական աջակցություն ստացած ուսուցիչներին տրվում է 4/չորս/ կրեդիտ, որից՝
✓«Ընդհանուր մանկավարժական գիտելիքներ» – 0,2 կրեդիտ
✓«Գնահատում» – 0,8 կրեդիտ
✓«Ներառական կրթություն» – 1 կրեդիտ
✓«Պլանավորում» – 1,5 կրեդիտ
✓«Մասնագիտական պրակտիկա» – 0,5 կրեդիտ
🔗 https://escs.am/files/files/2021-06-07/512454d40fce497ac5da3185c7cde007.pdf
Իսկ 2022-2023 ուսումնական տարվանից սկսած վերոնշյալ ծրագրի շրջանակում վերապատրաստման դասընթացներին մասնակցած և շարունակական մենթորական աջակցություն ստացած ուսուցիչները կստանան 11/տասնմեկ/ կրեդիտ։