«Հաջողության բանաձև» հաղորդաշարի հյուրն է ՀՄԿ տնօրեն Արաքսիա Սվաջյանը
«Հաջողության բանաձև» հաղորդաշարի հյուրն է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը։
Թողարկման հիմնական թեման աուտիզմն է։
Այսօր աշխարհում նկատվում է աուտիզմի համախտանիշով երեխաների թվի աճ: Ցավոք, ոչ միշտ են ծնողները նկատում դրա ազդակներն իրենց երեխայի վարքագծում, որը հանգեցնում է ապագայում նրանց մեկուսացմանը հասարակությունից:
◎ Ինչպե՞ս հասկանալ, որ երեխան զարգացման խնդիրներ ունի։
◎ Ո՞ւմ դիմել երեխայի աուտիզմ համախտանիշը հայտնաբերելու դեպքում:
◎ Ինչպե՞ս պետք է աշխատել այս համախտանիշն ունեցող երեխաների հետ տարբեր տարիքային ժամանակահատվածներում։
Այս և այլ հարցերի շուրջ զրույցը դիտեք ↴