«Բարև Երկիր» հաղորդաշարի հյուրն է ՀՄԿ փոխտնօրեն Հայկուհի Ադամյանը
Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվա շրջանակում «Բարև Երկիր» հաղորդաշարը հյուրընկալել էր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի տեղակալ, կրթության փորձագետ Հայկուհի Ադամյանին:
Հաղորդման ընթացքում քննարկվեցին հատկապես բուլինգին առնչվող հարցեր: Հայկուհի Ադամյանը մասնավորեցրեց, թե ի՞նչ է բուլինգը, ո՞ր տեսակներն են Հայաստանում տարածված՝ առանձնացնելով նրա տարածվածությունը կրթական հաստատություններում, ինչպես նաև ներկայացրեց բուլինգի կանխարգելմանը միտված քայլերը պետական մակարդակով և հենց Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից՝ տարբեր միջոցառումներ, վերապատրաստումներ, զրույցներ մեծահասակների հետ, և այլն:
Դիտեք զրույցի ամբողջական տարբերակը ↴