2024թ․ նոյեմբերի 26-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ հերթական աշխատանքային հանդիպում-քննարկումը տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենների մասնակցությամբ։
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանն անդրադարձավ մի շարք հարցերի՝ ի մի բերելով ՏՄԱԿ-ների կողմից իրականացվող աշխատանքները, առաջադրված խնդիրներն ու դրանց լուծման համար անհրաժեշտ քայլերը։ Մասնավորապես առանձնացվեցին մի քանի կարևոր ընթացիկ աշխատանքային հարցեր, որոնք վերաբերում էին՝
- ✦ դպրոցներում ֆիզիկական միջավայրի մատչելիության և խելամիտ հարմարեցումների ապահովմանը և ֆինանսավորման կարգի փոփոխություններով պայմանավորված գործընթացներին,
- ✦ դպրոցների հոգեբանների աշխատանքային փաստաթղթերի և փաթեթների հստակեցմանն ու համակարգմանը,
- ✦ դպրոցների հոգեբանների հաշվետվողականության գործընթացի կազմակերպմանն ուղղված հարցեր,
- ✦ ՏՄԱԿ-ներում անհրաժեշտ հաստիքների՝ մասնավորապես հոգեբանների համալրմանը,
- ✦ ՏՄԱԿ-ների կողմից իրականացվող վերապատրաստումների, մշտադիտարկումների, մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների, խորհրդատվությունների և այլ աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, ժամանակացույցերի ճշգրտմանը և համակարգային մոտեցմանը։
ՏՄԱԿ-ների տնօրենները ներկայացրեցին, թե ինչ փուլում են գտնվում վերոնշյալ գործընթացները, բարձրաձայնեցին նաև ի հայտ եկող խնդիրների մասին, հանդես եկան դրանց լուծմանն ուղղված առաջարկություններով։
Քննարկումն ընթացավ կառուցողական մթնոլորտում, նախանշվեցին հաջորդ հանդիպման թեմաները։
26.11.2024