«Ընդդեմ բուլինգի և հակասոցիալական վարքի ՈՒլվեուսի ծրագիր» թեմայով քառօրյա դասընթացի մասնակիցներին հավաստագրերի հանձնման արարողություն
2021թ․ ապրիլի 16-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ շվեդական «Գլոբալ թու լոքալ» կազմակերպության և ՀՄԿ համագործակցությամբ իրականացվող «Հանրակրթական դպրոցներում բուլինգի նվազեցում» ծրագրի շրջանակներում «Ընդդեմ բուլինգի և հակասոցիալական վարքի ՈՒլվեուսի ծրագիր» թեմայով վերապատրաստողների վերապատրաստման քառօրյա դասընթացի մասնակիցներին հավաստագրեր հանձնեց շվեդական «Գլոբալ թու լոքալ» կազմակերպության նախագահ Իրինա Ալեվերտը։
Միջազգային փորձագետների կողմից իրականացվող դասերի ընթացքում մասնագետները ծանոթացան արևմտյան երկրներում կիրառվող բուլինգի նվազեցման և հաղթահարման լավագույն մեթոդաբանություններից մեկին:
ՀՄԿ մասնագետները մեկ տարվա ընթացում վերապատրաստման դասընթացներ և խորհրդատվություններ կիրականացնեն ծրագրում ընդգրկված Երևան քաղաքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 5 հանրակրթական դպրոցներում՝ մանկավարժների, երեխաների ու ծնողների համար: