«Հանրակրթական դպրոցի ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակում մենթորներն այցելել են Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ, հանդիպել մասնագետների հետ: Քննարկվել են ինչպես մասնավոր և ընդհանուր դեպքեր, այնպես էլ ուսումնական հաստատություններում ներառական կրթության կազմակերպման և իրականացվող վերապատրաստումների արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր։
Հանդիպումների ընթացքում մշակվել են ռազմավարություններ, որոնք կնպաստեն գործընթացի հաջող իրականացմանը և համագործակցային հնարավորությունների ավելացմանը։