ԱՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի բովանդակային մշակումների բաժնի մասնագետ,Հայկական պետական մանկավարժական համալսարանի մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, մ.գ.թ, հատուկ մանկավարժ
Ունի մանկավարժական գործունեության ավելի քան 30 տարվա փորձ։ Զբաղվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մայրենիի ուսուցման հարցերով։ Մոտ 30 գիտական հրապարակումների հեղինակ է, մասնակցել է 25-ից ավելի վերապատրաստումների և գիտագործնական սեմինարների:
EduArmenia2023 աշխատաժողովին Ա․Միքայելյանը ներկայանում է «ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ «ՄԱՅՐԵՆԻ 1» ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԻՐՔ-ՏԵՏՐԵՐԻ ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ» թեմայով։
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթական կարիքները բավարարելու համար կարևորվում է հարմարեցված ուսումնաօժանդակ նյութերի, մեթոդական ուղեցույցների մշակումը: Այս համատեքստում «Մայրենի 1» աշխատանքային գիրք-տետրերի ստեղծումը կնպաստի ուսուցիչների մեթոդական զինանոցը համալրելուն: Զեկույցում ներկայացված են գրաճանաչության շրջանում հարմարեցված ուսումնական նյութերով կազմակերպվող աշխատանքի առանձնահատկությունները: