ՄԱՐԻՆԵ ՄԱՆՋԻԿՅԱՆ, ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ | EDUARMENIA2023 ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻ «ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿ
ՄԱՐԻՆԵ ՄԱՆՋԻԿՅԱՆ
Հատիսի Վարդան Վարդանյանի անվան միջն․ դպրոցի դասվար, երաժշտության ուսուցիչ, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական ծրագրի շրջանավարտ-դեսպան, ԿԶՆԱԿ հիմնադրամի վերապատրաստող-մենթոր
ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի դասվար, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական ծրագրի շրջանավարտ-դեսպան
EduArmenia2023 աշխատաժողովին Մ․ Մանջիկյանը և Հ․ Հակոբյանը ներկայանում են «ՍՈՑԻԱԼ-ՀՈՒԶԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆ» թեմայով։
Սոցիալ-հուզական ուսումնառությունը կարողություն է, որն օգնում է հասկանալ հույզերը, կարգավորել զգացմունքները, մարդկանց հետ դրական հարաբերություններ ստեղծել, նպատակներ առաջադրել, պատասխանատու որոշումներ կայացնել, հոգատարություն ու կարեկցանք արտահայտել գործողությունների մեջ: Զեկույցում ներկայացվում են սոցիալ-հուզական ուսումնառության սկզբունքներն ու բաղադրիչները, կարևորվում է նրա կիրառությունը դասարանական մշակույթի ձևավորման մեջ։