ԱՍՏՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցի տնօրեն
Աշխատել է Գյումրու թիվ 1 կրթահամալիրում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, ապա տնօրենի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ, այնուհետև աշխատանքը շարունակել է Գյումրու թիվ 20 դպրոցում՝ որպես տնօրենի տեղակալ ուսումնական գծով: Մասնակցել է տարբեր վերապատրաստումների: Իրականացրել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար վերապատրաստման դասընթացներ։
EduArmenia2023 աշխատաժողովին Ա․ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ներկայանում է «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ, ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ (ԱՀԼ) ԴԵՐԸ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ» թեմայով։
Այլընտրանքային լրացուցիչ հաղորդակցումը (ԱԼՀ) անխոս կամ խոսքի ծանր թերզարգացմամբ անձանց հաղորդակցական հնարավորությունների ընդլայնմանն ուղղված մանկավարժական և լոգոթերապևտիկ օգնության տեսակ է: Այն ժամանակակից միջազգային գրականության մեջ նշվում է AAC հապավմամբ (Augmentative and Alternative Communication): Հայտնի է, որ հաղորդակցման բացակայության դեպքում երեխան ունենում է հոգեբանական խնդիրներ, հուզական ու անձնային ոլորտի, վարքի խանգարումներ, երկրորդային ձևով` մտավոր թերզարգացում: ԱԼՀ-ն առաջարկում է այս երեխաների հետ աշխատելիս շեշտը դնել ոչ թե խոսք ձևավորելու, այլ առաջին հերթին` հաղորդակցում զարգացնելու վրա: