Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում 2025թ․ հունվարի 21-ին անցկացվեց «ՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱԶՄԱԿԻ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՍԱՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼԻՍ» թեմայով վեբինարը։
Վեբինարի բանախոսն էր «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Դրաժեն Վիլյուշիչը։
Սոցիալականացման, խմբին պատկանելու, միասին որոշակի նպատակներ մշակելու, համատեղ ձեռքբերումներ ունենալու, սպորտային, մրցակցային ոգևորության և երեխաների զվարճանքը կազմակերպելու մասին էր հերթական վեբինարը, որի առանցքային թեման բազմակի և համակցված տեսողական բարդություններ ունեցող երեխաների համար հատուկ սպորտային խաղերի ստեղծումը, մշակումը, կազմակերպումն ու անցկացումն էր։
Կարևորելով սպորտային պարապմունքների ներգործությունը զարգացման բազմակի խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանքում՝ բանախոսը ներկայացրեց, թե ինչ է Մալադոմիադան, ինչպես և ինչու է առաջացել և ինչ խնդիրների լուծմանն է այն ուղղված։ Անդրադարձ կատարվեց Մալադոմիադային կազմակերպման ընթացակարգերին, դրանցում ծնողների ներգրավման կարևորությանը՝ արդյունավետություն ապահովելու, ինչպես նաև համայնքային կյանքին ներգրավվելու տեսանկյունից։
Մասնակիցները տեսանյութի միջոցով հնարավորություն ունեցան դիտել սպորտային խաղերի ընթացքը, հաղորդակցվել սաների ուրախությանն ու ձեռքբերումներին։
Հիշեցնենք, որ վեբինարների այս շարքը միտված է տարբեր երկրների մասնագետների միջև լավագույն փորձի փոխանակմանը։
Հետևեք մեր էջին՝ հաջորդ վեբինարի մասին տեղեկանալու համար։
23.01.2025