2026թ․ սեպտեմբերի 29-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» Perkins School for the Blind կազմակերպության համագործակցությամբ անցկացվեց «ԱՆՀԱՏԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ» թեմայով վեբինարը:
Վեբինարի բանախոսն էր «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Մարտինա Ցելիզիչը։
Բանախոսը ներկայացրեց անհատական ուսուցման ծրագրի սահմանումը, դրա հիմնական բաղադրիչներն ու զարգացման տարբեր մոտեցումները։ Նա կարևորեց ծրագրի շարունակական, դինամիկ և հաջորդական զարգացումը յուրաքանչյուր երեխայի կարողությունների, հետաքրքրությունների և կարիքների գնահատման հիման վրա։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց երեխայի համար առաջնահերթ և գործնական նշանակություն ունեցող հմտությունների ընտրությանը, որոնք պետք է համապատասխանեն երեխայի իրական կյանքի կարիքներին, նախասիրություններին, մշակութային և ընտանեկան առանձնահատկություններին, ինչպես նաև առօրյա միջավայրում նրա մասնակցության հնարավորություններին։
Մասնակիցներին ներկայացվեցին անհատական ուսուցման ծրագրի մշակման տարբեր մոտեցումներ՝ զարգացման, ֆունկցիոնալ, միջավայրային և գործողությունների վրա հիմնված։ Դիտարկվեցին յուրաքանչյուր մոտեցման առանձնահատկությունները, հնարավոր առավելություններն ու սահմանափակումները, ինչպես նաև տեսական դրույթները գործնականում կիրառելու հնարավորությունները։
Վեբինարի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև բնական և առօրյա միջավայրերում ուսուցման կազմակերպմանը։ Ներկայացվեցին անհրաժեշտ հարմարեցումների միջոցով երեխայի ինքնուրույնության և ակտիվ ներգրավվածության խթանման ռազմավարություններ։
Առանձնահատուկ շեշտադրվեց սովորած հմտությունները տարբեր իրավիճակներում կիրառելու և դրանք ընդհանրացնելու կարևորությունը, ինչպես նաև ընտանիքի և տարբեր մասնագետների արդյունավետ համագործակցությունը երեխայի կարիքներին համապատասխան առաջնահերթությունների սահմանման և ուսուցման գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով՝ հաշվի առնելով ընտանիքի փորձը, երեխայի առանձնահատկությունները և ներգրավված մասնագետների դիտարկումները։
Վեբինարների այս շարքը միտված է տարբեր երկրների մասնագետների միջև լավագույն փորձի փոխանակմանը։
01.10.2026

