2025թ. հունվարի 29-ին Երևանի Դ. Սարապյանի անվան թիվ 100 հիմնական դպրոց էին այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Այցի նպատակն էր ծանոթանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսուցման պլանով սահմանված խելամիտ հարմարեցումներին: Այցի շրջանակում ներկայացվեց նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի փորձնական ծրագրի շրջանակում ստեղծված ռեսուրս սենյակի գործունեությունը:
Ժ. Անդրեսայանն ու Ա. Սվաջյանը տեղում հանգամանալիորեն ծանոթացան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության իրավունքի իրացման համար դպրոցում առկա ռեսուրսներին, ինչպես նաև մարտահրավերներին ու մտահոգություններին: Ծնողների հետ զրույցում նրանք կարևորեցին հետադարձ կապի մեխանիզմների ապահովումը՝ կրթության կազմակերպման մոտեցումները բարելավելու նպատակով:
Սկզբնաղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջ
29․01.2025