2024թ․ փետրվարի 27-ին «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառող դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ հերթական հանդիպումը ծրագրի մենթորների և մշտադիտարկողների հետ։
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը ողջունեց մենթորներին՝ ընդգծելով նրանց՝ որպես դպրոցների և ՏՄԱԿ-ների միջև կապող օղակի դերի և մենթորական դպրոցի արդյունավետության բարձրացման կարևորությունը ներառական կրթության կայացման գործընթացում։ Ծրագրի առաջնահերթությունների շարքում կարևորվեցին բռնութան կանխարգելման և արձագանքման, բուլինգի, ծնողավարության, ծնողական համայնքի, դպրոցական անձնակազմի հետ իրականացվող աշխատանքները։ Լ․ Մնացականյանը հանդես եկավ ծրագրի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններով, որոնք միտված են ներառող դասավանդման հմտությունների զարգացմանը։
Մենթորները ներկայացրին հաջողության պատմություններ իրենց սեփական փորձից։ Նրանք խոսեցին նաև առկա խնդիրների մասին, բարձրաձայնեցին հրատապ լուծում պահանջող հարցերը։
Հանդիպման ավարտին Լ․ Մնացականյանը հավաստագրեր հանձնեց ծրագրում ընդգրկված նոր մենթորներին «Հանրակրթական դպրոցի ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակում վերապատրաստման դասընթացներին մասնակցության և «Վերապատրաստող-մենթորի որակավորում» ստանալու համար։
Հանդիպումն անցավ ջերմ, համագործակցային մթնոլորտում:
28.02.2024