Փետրվարի 23-ին ՄԱԿ֊ի Բնակչության հիմնադրամ (ՄԱԲՀ) Հայաստանի (UNFPA Armenia) հետ համագործակցության շրջանակում անցկացվեց «Ընտանիքում բռնության դեպքերին արձագանքելու և ուղղորդելու մեխանիզմներն ու առանձնահատկությունները» խորագրով վերապատրաստման դասընթացների երկրորդ փուլը, որին մասնակցում էին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հոգեբանները։
Դասընթացավարն էր վերապատրաստող փորձագետ Սիրանուշ Դավթյանը։
Ներկա էին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, կրթության համակարգում գործող այլ կառույցների պատասխանատու ներկայացուցիչներ։
Վերապատրաստումն ուղղված էր այս ոլորտում հոգեբանների մասնագիտական կարողությունների ու հմտությունների զարգացմանը։
Անդրադարձ կատարվեց ընտանեկան բռնության թեմայով դասընթացի մոդուլի ձևավորման առանձնահատկություններին, բռնության դեպքերի վաղ հայտնաբերման համար անհրաժեշտ գործիքակազմին, արձագանքելու և ուղղորդելու մեխանիզմներին։
Սկզբնաղբյուր՝ UNFPA Armenia Ֆեյսբուքյան պաշտոնական էջ
24.02.2024