2026թ․ հունիսի 15-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ հերթական ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՑՉԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐԱՌՈՂ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ծրագրի մենթորների և մշտադիտարկողների հետ։
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը, ամփոփելով 2025-2026թթ․ ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները, ընդգծեց ծրագրի կարևորությունը և մենթորների ակտիվ մասնակցությունը կրթության արդյունավետության բարձրացմանն ուղղված տարբեր գործընթացներին։ Նա շեշտադրեց ուսումնական հաստատությունների վարչական անձնակազմի հետ ճիշտ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը սովորողների պաշտպանության թիմերի ձևավորման և արդյունավետության գործուն մեխանիզմներ ապահովելու նպատակով։
Ներկայացվեցին հաշվետու տարվա ամփոփ տվյալները, մասնավորապես՝
- ✦ Ծրագիրն իրականացվել է 69 մենթորների և 7 մշտադիտարկողների կողմից Երևանի և ՀՀ բոլոր մարզերի 131 դպրոցներում, որտեղ սովորում են 51 175 սովորող, այդ թվում նաև 1 110 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող,
- ✦ 2821 ուսուցիչ, ուսուցչի օգնական և դպրոցի այլ անձնակազմ մասնակցել են 50 ժամյա վերապատրաստումների և մենթորական աջակցության՝ դասապլանների ստուգման, համատեղ դասապլանների մշակման, դասալսումների իրականացման և հետադարձ կապի տրամադրման միջոցով
- ✦ Մենթորական աջակցության շնորհիվ ստուգվել են 5915 դասապլաններ և տրվել համապատասխան բարելավման առաջարկներ, ինչպես նաև համատեղ ջանքերով մշակվել են 3626 դասապլան։ Այս դասապլաններով իրականացված դասերի դասալսումներ են իրականացվել, և դիտարկումների արդյունքում տրվել է հետադարձ կապ՝ աշխատանքների բարելավման նպատակով
- ✦ Ուսուցիչները վարել են սովորողների հետ 933 հանդիպում՝ ուղղված նրանց հոգեսոցիալական տոկունության բարձրացմանը
- ✦ Դպրոցներում ձևավորվել են սովորողների պաշտպանության թիմեր, որոնց աշխատանքի արդյունքում աջակցություն և ուղղորդում է տրամադրվել ավելի քան 20 դեպքերի շրջանակում։
Ծրագրի կարևոր բաղադրիչներից է համագործակցությունը տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ) հետ, որի շրջանակում իրականացված 44 հանդիպումների ընթացքում քննարկվել են համագործակցության ուժեղացման ուղղությունները, դպրոցներում արձանագրված առանձին դեպքերը, պլանավորվել են համատեղ վերապատրաստումների կազմակերպման աշխատանքները, ինչպես նաև ծնողների հետ հետադարձ կապի ապահովումը։
Մենթորները հայտնեցին իրենց դիտարկումները ծրագրի գործարկման մեխանիզմների արդյունավետության բարձրացման ուղղությամբ, քննարկվեցին մենթորական աջակցության լավարկմանն ուղղված տարբեր հարցեր։
16.06.2026

