2024թ․ փետրվարի 28-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» Perkins School for the Blind կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում անցկացվեց տասներորդ վեբինարը՝ «ԽՈՇՈՐ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ» թեմայով:
Վեբինարի բանախոսն էր «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Ելենա Շպյոնյակը։
Վեբինարի ընթացքում անդրադարձ կատարվեց խոշոր շարժողական հմտությունների ճիշտ զարգացման համար անհրաժեշտ նախադրյալներին։ Բանախոսը ներկայացրեց, թե որն է տեսողական համակարգի ազդեցությունը խոշոր շարժողական հմտությունների զարգացման վրա, խոսեց շարժումների ընդհանուր զարգացման և դրանով պայմանավորված փոփոխությունների մասին՝ այդ հմտությունների զարգացումը դիտարկելով որպես շարժողական վարքագծի կառավարման գլխավոր գործոն, որն առնչվում է զարգացման բոլոր ոլորտներին, ներառյալ՝ զգայական ու հոգեկան գործընթացները։
Մասնակիցները ծանոթացան շարժողական համակարգի գործառնության մեխանիզմներին, խանգարումների հայտնաբերման և դրանց ազդակելու, ինչպես նաև ճիշտ աջակցություն ցուցաբերելու մեթոդներին ու եղանակներին՝ հիմք ընդունելով զարգացման բաղադրիչների փոխադարձ կախվածության սկզբունքը։
Հիշեցնենք, որ վեբինարների այս շարքը միտված է տարբեր երկրների մասնագետների միջև լավագույն փորձի փոխանակմանը։
Հետևեք մեր էջին՝ հաջորդ վեբինարի մանրամասներին տեղեկանալու համար։
29.02.2024