Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Փոփոխությունների թատրոն» ՀԿ-ի համագործակցությամբ 2022թ-ին իրականացվող «Հանրակրթական դպրոցներում Կիբերբուլինգի նվազեցում և կանխարգելում» ծրագրի շրջանակներում ապրիլի 21-ին Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում կազմակերպվել էր «Հատուկ դաս` կիբերբուլինգի մասին» խորագրով ինտերակտիվ ներկայացումը։ Հատուկ դասին մասնակցում էին դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները։
Դասն ընթացավ երեխաների ակտիվ մասնակցությամբ։ Թեման արդիական էր և շատ կարևոր։ Արդյունքն, անշուշտ, գոհացուցիչ էր, երեխաների ոգևորությունն ու հետաքրքրվածությունն էլ հաստատում էր, որ դասը հաջողված էր ու նպատակային:
Ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի և Լոռու մարզի 10 հանրակրթական դպրոցներում իրականացվելու են դաս-ներկայացումներ «Հատուկ դաս` կիբերբուլինգի մասին» խորագրով:
Ծրագրի նպատակը սովորողներին կիբերբուլինգի և դրա վտանգավոր ազդեցության մասին տեղեկացնելն է, ինչպես նաև արձագանքները՝ նման իրավիճակում հայտնվելու դեպքում: